16:32 28.04.2018
Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը շարունակում է իրականացնելպետական հսկողություն նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով ստուգումներ, հրդեհատեխնիկական հետազոտություններ և կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, ուշադրության կենտրոնում են արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ): 2018 թ.-ի սկզբից թվով 54 ԱՎՕ-ների՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու համար, տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր: ԱՎՕ-ների նկատմամբ հարուցվել է 74 վարչական վարույթ, այս պահին նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք:
ԱԻՆ-ում հատկապես կարևորվում է շարժական գազալցակայանների անվտանգության հարցը, քանի որ դրանք խիստ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներ են և դրանցում առաջացած հրդեհներն ու տեխնածին վթարները, որպես կանոն, ուղեկցվում են ծանր հետևանքներով: 50-ից ավելի շարժական գազալցակայանների տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր, հարուցվել է 57 վարչական վարույթ: Իրականացված աշխատանքների արդյունքում, վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ԱԻՆ՝ իրենց ԱՎՕ-ները հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները, այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ, շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը: Մարզերում և Երևանում գտնվող 230-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են ստուգումներ և հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:
10:20 22.07.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմՄեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...
10:10 22.07.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերըՀուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...
10:05 22.07.2025
Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ ՈւսիկՈւկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...
10:00 22.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...
09:49 22.07.2025
Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներիցՀնդկաստանը այս աշնանը իր ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային նախագծման ՄիԳ-21 գերձայնային ճակատային գծի կործանիչները՝ ավելի քան 60 տարվա ծառայությունից հետո: The Economic Times-ը հաղորդում է, որ այս ինքնաթիռներին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում: «Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապված եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը՝ երկրի 93-ամյա պատմության երկու երրորդը […] ...
09:38 22.07.2025
11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել11-մետրանոցները չհաշված` Լիոնել Մեսսին ավելի շատ գոլ է խփել կարիերայում, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Առանց 11-մետրանոցների, 38-ամյա Մեսսին կարիերայում ունի 764 գոլ, իսկ 40-ամյա Ռոնալդուն` 763: Ընդհանուր առմամբ, Մեսսին 874 գոլ ունի կարիերայի 1114 խաղում (110-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 1281 խաղում 938 գոլ (175-ը՝ 11-մետրանոցից): ...