Խոսրովի անտառի հրդեհված տարածքները հիմա այսպիսին են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

Խոսրովի անտառի հրդեհված տարածքները հիմա այսպիսին են

12:17 12.04.2018

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակել Խոսրովի արգելոցից: Խոսքը հրդեհված տարածքների լուսանկարների մասին է:

«Խոսրովը հրդեհից հետո: Ուղղակի հրաշք է բնությունն իր վերականգնողական ուժով: Մանրամասները շուտով»,- գրել է Կիրակոսյանը: 

 

SHANTNEW.AM-ը ևս ավելի ուշ մանրամասնություններ կհաղորդի արգելոցի ներկա վիճակի վերաբերյալ:

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի «Խաչաձոր» տեղամասի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Խոսրովի անտառում  բռնկված հրդեհի մասին Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել  2017 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 12:10-ին:

Հրդեհ էր բռնկվել Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում: Մի քանի օր շարունակ հրշեջներին չէր հաջողվում մարել կրակը: Արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցեց նաև  ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը՝  ութ թռիչք իրականացնելով: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքերով՝ հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2500-3000 հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

10:20 22.07.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

10:10 22.07.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

10:05 22.07.2025

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

10:00 22.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

09:49 22.07.2025

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

Հնդկաստանը այս աշնանը իր ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային նախագծման ՄիԳ-21 գերձայնային ճակատային գծի կործանիչները՝ ավելի քան 60 տարվա ծառայությունից հետո: The Economic Times-ը հաղորդում է, որ այս ինքնաթիռներին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում: «Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապված եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը՝ երկրի 93-ամյա պատմության երկու երրորդը […] ...

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

09:38 22.07.2025

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

11-մետրանոցները չհաշված` Լիոնել Մեսսին ավելի շատ գոլ է խփել կարիերայում, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Առանց 11-մետրանոցների, 38-ամյա Մեսսին կարիերայում ունի 764 գոլ, իսկ 40-ամյա Ռոնալդուն` 763: Ընդհանուր առմամբ, Մեսսին 874 գոլ ունի կարիերայի 1114 խաղում (110-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 1281 խաղում 938 գոլ (175-ը՝ 11-մետրանոցից): ...

BACK_TO_TOP