15:54 18.07.2018
Շիրակի մարզում այս տարի հացահատիկի բարձր բերք է սպասվում: Անցած տարվա համեմատ մարզում 6300 հեկտարով պակաս են հացահատիկի ցանքերը, բայց բարձր բերքատվության հաշվին այդ պակասը կլրացվի ու հնարավոր է՝ մինչև 120.000 տոննա հացահատիկ ստացվի:
Եղանակային բարենպաստ պայմանները մի կողմից բարձր բերք են ապահովել, մյուս կողմից էլ, մարզի որոշ տարածքներում դարձել հացահատիկի ցանքերը վնասվելու պատճառ: Մարզի գրեթե բոլոր համայնքներում կան ցանքեր, որտեղ ցորենի հասկերը ուժեղ անձրևերի ու քամիների հետևանքով գետնին են հավասարվել: Տարածքներ կան, որտեղ 1 հեկտարից շատ բարձր բերք էր սպասվում՝ մինչև 80 ցենտներ, բայց ցորենները գետնին են հավասարվել ու դաշտի 20 տոկոսն էլ չի քաղվի:
Նման վնասներ կրել են հիմնականում լավ մշակված, բարձր բերքատվություն ապահովող ցանքատարածքները, իսկ այնտեղ, որտեղ բույսը նվազ է, քամիները վնաս չեն հասցրել: Ամենաշատը տուժել է Ախուրյան համայնքը, որի հողերը համեմատաբար բերրի են: Արդեն հացքաղի ժամանակն է, պառկած հասկերը թվում է, թե անվնաս են, ձեռքով էլ կարելի է քաղել, բայց Ախուրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության առաջատար մասնագետ Ատոմ Մաթևոսյանը համոզված է՝ դա հնարավոր չէ:
Գետնին հավասարված հասկերի աճը դադարել է, հողի հետ շփումից էլ նեխում են: Սա համարվում է բնական աղետ, որի հետևանքով մարզում վնասված մոտ 2000 հեկտար ցանք կա, որից 280 հեկտարն Ախուրյանում է:
Տուժած տնտեսությունները կառավարությունից փոխհատուցման ակնկալիք ունեն:
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...
14:45 13.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...
14:31 13.08.2025
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...