Մակրոնը Բորիս Ջոնսոնին անվանել է «ծաղրածու»․ ֆրանսիական ամսագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Մակրոնը Բորիս Ջոնսոնին անվանել է «ծաղրածու»․ ֆրանսիական ամսագիր

16:58 02.12.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնավոր զրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է «ծաղրածու», գրում է The Guardian-ը` հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։ Ըստ պարբերականի՝ ֆրանսիական քաղաքական Le Canard Enchainé ամսագիրը մեջբերում է Ֆրանսիայի նախագահին, ով մասնավոր զրույցի ընթացքում Ջոնսոնի վարչակազմը բնութագրել է որպես «կրկես»։

Մակրոնը դժգոհել է Ջոնսոնի պահվածքից վերջինիս հետ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկվել է օրեր առաջ մի խումբ միգրանտների մահվան հետ կապված ողբերգությունը՝ Ջոնսոնի պահվածքն անվանելով «գռեհիկ»։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը վրդովվել էր Բորիս Ջոնսոնի թվիթերյան գրառումից հետո, որում նա Մակրոնին կոչ էր անում ընդունել իր հինգ կետից բաղկացած ծրագիրը՝ վերջ դնելու Լա Մանշում միգրանտների հետ տեղի ունեցող ողբերգություններին։ Այս գրառումից հետո Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ զարմացած է այդ մեթոդներից, որոնք լուրջ չեն։ Նա շեշտել էր, որ Ֆրանսիան նման հարցերի շուրջ այլ ղեկավարների հետ չի շփվում թվիթերյան գրառումների և հանրայնացվող նամակների տեսքով։

Սակայն, ըստ ամսագրի, մասնավոր զրույցի ընթացքում Էմանուել Մակրոնն ավելի խիստ էր արտահայտվել։

«ԲոՋոն ինձ հետ խոսում է ամբողջ եռանդով, ամեն ինչ լավ է ընթանում, մենք հասուն քննարկումներ ենք ունենում, իսկ դրանից առաջ կամ հետո նա մեզ անախորժություններ է պատճառում տգեղ ձևով: Միշտ նույն կրկեսն է»,- Մակրոնի խոսքը մեջբերում է պարբերականը։

Լրատվամիջոցը հավելում է, որ Մակրոնն իր խորհրդականներին ասել է, որ Ջոնսոնը ներողություն է խնդրել հանրային կերպով Ֆրանսիան քավության նոխազ դարձնելու համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են Լա Մանշի նեղուցով ներգաղթյալների նավարկությունները և բրեքսիթը։

«Տխուր է տեսնել, թե ինչպես է խոշոր երկիրը, որի հետ մենք կարող էինք հսկայական բաներ անել, ղեկավարվում ծաղրածուի կողմից… Բրեքսիթը Ջոնսոնի կրկեսի մեկնարկային կետն է։ Նա շատ արագ հասկացել է, որ այդ իրավիճակն աղետալի է բրիտանացիների համար… Առանձին զրույցներում նա ասում է, որ ցավում է իրեն այս կերպ պահելու համար, սակայն ասում է, որ պետք է հանրային կարծիքը վեր դասի ամեն ինչից»,- ասել է Մակրոնը։

Ըստ The Guardian-ի՝ Լոնդոնում Ֆրանսիայի նախկին դեսպան Սիլվի Բերմանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները «Վաթերլոյից ի վեր երբեք այսքան վատ չեն եղել»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Լա Մանշի նեղուցում Մեծ Բրիտանիա հասնելու փորձի ժամանակ միգրանտներով նավ էր խորտակվել, ինչի հետևանքով 31 մարդ էր մահացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

17:35 08.05.2025

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

ՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

17:25 08.05.2025

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:18 08.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

17:14 08.05.2025

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

17:05 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...

Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն

17:01 08.05.2025

Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, […] ...

BACK_TO_TOP