Նիկոլ Փաշինյանը հարմարավե՞տ է զգում «սուպերվարչապետական պատմուճանով». հարց վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Նիկոլ Փաշինյանը հարմարավե՞տ է զգում «սուպերվարչապետական պատմուճանով». հարց վարչապետին

14:50 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը դիտարկմանը, թե՝ իր կամքից անկախ, հեղափոխությունից հետո կրում է «սուպերվարչապետական պատմուճանը», արձագանքեց.

«Սազո՞ւմ է, հա՞»:

Հարցին՝ հարմարավե՞տ է զգում այդ պատմուճանով, թե՞ ոչ, արդյո՞ք մտադրություն ունի հրաժարվել սուպերվարչապետական լիազորություններից, բալանսավորել վարչապետի ու նախագահի լիազորությունները, նա պատասխանեց.

«Այո՛, միանշանակ, այո՛, բայց ես ուզում եմ ասել հետևյալը. ես նոր խոսում էի, որ մենք արել ենք ամեն ինչ, որ, օրինակ՝ ոստիկանության համակարգի, քննչական, այլ պետական համակարգերի կայունությունը չխաթարվի, առավել ևս՝ ընդհանուր պետական կառավարման համակարգում մենք բալանսավորման քաղաքականությանը պետք է գնանք այնպես, որ պետական կառավարման համակարգի կայունությունը չխաթարվի, ես այդ մասին հայտարարել եմ: Ի միջի այլոց, երբ ժամանակին ասում էի, որ այս համակարգով ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան նախորդ համակարգով, շատերը մեղադրում էին, ասում էին՝ վայ, էս ինչ է: Ես համաձայն եմ, որ այդ բալանսավորումը պետք է տեղի ունենա, բայց ես համոզված եմ, որ դա մի օրում տեղի չի ունենա»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ եթե դա մի օրում տեղի ունենա կամ այնպես, որ չապահովվի պետական կառավարման համակարգի կայունությունը, մեր երկիրը կունենա լուրջ խնդիրներ: Վարչապետը պատասխան հարց ուղղեց՝ իսկ ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի և վարչապետի միջև, շատերը անգամ չգիտեն էլ՝ ով է Գերմանիայի Դաշնության նախագահը:

«Երբ մենք խորհրդարանական կառավարման համակարգ ենք ստեղծել, այսօրվա մեր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի և վարչապետի, այլ կառավարության և ԱԺ-ի միջև. սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը, եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ պետություն կարող է ունենա երկու ղեկավար, ապա այդ հանրապետության վերջն է: ՀՀ-ն չի կարող ունենալ երկու ղեկավար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, պետական ղեկավարումը դրված է կառավարության և վարչապետի վրա, ապա ընդգծեց՝ բալանսավորումը պետք է լինի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միջև, քաղհասարակության լծակները ուժեղացվեն, չորրորդ իշխանությունը պետք է ուժեղացվի այդ ամենի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

«Ես չեմ բացառում, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար ևս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացվեն: Մինչև ընտրությունները մենք շատ դրամատիկ քայլերի չենք գնա, որովհետև ի վերջո տեղի է ունեցել մի իրադարձություն, կարծում եմ՝ կառավարությունն այսօր ունի մանդատ՝ իրականացնելու հեղափոխության բոլոր նպատակները, իսկ այդ գործընթացը, եկեք հստակ արձանագրենք մի բան, որ այսօր իշխանության որևէ այլ թև չունի լեգիտիմության այնպիսի աստիճան, ինչպիսին ունի կառավարությունը. սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP