17:42 20.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որի ընթացքում հանդիպել են լաբորատորիայի աշխատակիցների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող ինստիտուտում՝ վստահություն հայտնելով, որ այդ պատմությանը նոր էջեր կավելանան:
«Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ինչ-որ չափով հասցրել եմ ծանոթանալ գիտության ոլորտում առկա հիմնախնդիրներին, և քանի որ ֆիզիկան Հայաստանում շարունակում է զբաղեցնել գիտական արդյունքի մի զգալի հատվածը, հետևաբար այդ ուղղությանը պետք է ուշադրություն դարձնել և այն զարգացնել։ Այս ընթացքում նախարարությունը որոշակի բողոքներ է ստացել ինստիտուտի տարբեր խմբերից, որոնք հանդիպումներ են խնդրել ինձ հետ: Հետևաբար ես այստեղ եմ՝ բոլոր հարցերը բաց քննարկելու, միասին լուծումներ գտնելու և առաջ շարժվելու համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը, հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Աշխատակիցները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հիմնականում վերաբերել են ԱԱԳԼ-ի կառավարմանը և գիտության հիմնական ուղղություններին: Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինստիտուտի ղեկավարության և աշխատակիցների միջև տարիներ շարունակ պատշաճ շփման խնդիր է եղել:
«Եթե նման քննարկումներն ավելի հաճախակի լինեին, վստահ եմ, որ շատ խնդիրներ լուծում ստացած կինեին: Առաջարկում եմ բոլոր կողմերին առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստել իրենց առաջարկներն ու տարբեր հարցերի շուրջ պարզաբանումները, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ընթացքում»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հանդիպումն արդյունավետ էր բոլոր կողմերի համար:
Այցի ընթացքում նախարարը եղել է նաև ռադիոիզոտոպների հետազոտման և արտադրության բաժնում, որտեղ ծանոթացել է իզոտոպներ ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներին և երիտասարդ գիտական աշխատողների ստեղծած ռոբոտին, որը հետագայում կիրառվելու է իզոտոպների արտադրության աշխատանքներում։
Արագացուցչային կենտրոնում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են արագացուցչի 60-ամյա պատմությունը և ներկայիս հնարավորությունները: ԱԱԳԼ-ի տարածքում գտնվող Միջուկային բժշկության կենտրոնում նախարարը ծանոթացել է լաբորատորիայի ֆիզիկոսների հետազոտությունների ծրագրին:
09:20 20.08.2025
Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայնՄոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...
09:10 20.08.2025
Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ ԱրշավինՌուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...
09:00 20.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...