17:53 13.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2021թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի նշյալ վայրում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ «Ինֆինիտի»-ի ուղևորը, «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, բախվել են «ՎԱԶ 2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, ևս երեք անձ՝ «Օպել»-ի ուղևորը և «ՎԱԶ 2121»-ի ուղևորն ու վարորդը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են փորձաքննություններ:
Հավելենք, որ նույն օրը և նույն ավտոճանապարհին տեղի է ունեցել ևս մեկ մահվան ելքով ավտովթար:
Մասնավորապես. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը և նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը, ինչպես նաև «Վազ 21074»-ի վարորդը և նույն ավտոմեքենայի ուղևորը, վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, ստացվել են արյան փորձանմուշներ։ Որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 06.06.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է […] ...
11:48 06.06.2025
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան սպառել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքըՈւկրաինան սպառել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնությունը։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ «Նախորդ վարչակազմի կողմից տրամադրված զենքերն արդեն սպառվել են և մատակարարվել են Ուկրաինայի տարածք», – գրել է նա իր Telegram ալիքում: Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է մինչև տարեվերջ լրացուցիչ 12 միլիարդ դոլար գտնի ռազմական […] ...
11:38 06.06.2025
«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավերՄեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ […] ...
11:30 06.06.2025
Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանըԱտոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...
11:20 06.06.2025
ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունիՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...