Բնակարանային գողությունը բացահայտվել է հաղորդումից երկու ժամ անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+21.09 oC

Բնակարանային գողությունը բացահայտվել է հաղորդումից երկու ժամ անց

23:19 13.12.2021

Դեկտեմբերի 10-ին Գալշոյան փողոցում բնակարանային գողություն էր եղել: Թոշակառու կինը ընդամենը երկու ժամով էր տնից բացակայել: Այդ ընթացքում ինչ-որ մեկը պատուհանի տակ սանդուղք էր դրել, բարձրացել, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել պատուհանը և տնից գողացել ոսկյա զարդեր ու փող։ Գողության մասին հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել:

Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից երկու ժամ անց՝ Նոր Նորքի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները։ Դրանք փաստում էին, որ կասկածյալը տուժողի հարևանն է՝ Գալշոյան փողոցի 44-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։Կասկածյալը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել։Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան սպառել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքը

11:48 06.06.2025

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան սպառել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքը

Ուկրաինան սպառել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնությունը։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ «Նախորդ վարչակազմի կողմից տրամադրված զենքերն արդեն սպառվել են և մատակարարվել են Ուկրաինայի տարածք», – գրել է նա իր Telegram ալիքում: Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է մինչև տարեվերջ լրացուցիչ 12 միլիարդ դոլար գտնի ռազմական […] ...

«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավեր

11:38 06.06.2025

«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավեր

Մեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ […] ...

Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանը

11:30 06.06.2025

Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանը

Ատոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...

ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի

11:20 06.06.2025

ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...

Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. Փաշինյան

11:10 06.06.2025

Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել է. «Վանաձոր – Ալավերդի – Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հ-35 հանրապետական ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի) փոխհատման հանգույցը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

10:59 06.06.2025

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP