22:00 16.01.2022
Քաղցր և աղի սննդամթերքի չափից շատ հակումը կարող է լուրջ հիվանդությունների ազդանշան լինել։ Այս մասին 5-tv.ru պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան:
«Մեր օրգանիզմին անհրաժեշտ են և՛ ածխաջրեր՝ շաքար, և՛ աղ՝ փոքր քանակությամբ: Առանց այդ նյութերի մեր օրգանիզմում շատ կենսաքիմիական գործընթացներ կխախտվեն: Այլ հարց է, որ այդ նյութերը պետք է մատակարարվեն փոքր քանակությամբ», – ընդգծել է բժիշկը։
Քաղցրավենիքի հանդեպ ձգտումը կարող է պայմանավորված լինել սննդային խանգարումներով, ինչպիսին է, օրինակ՝ սպիտակուցի պակասը: Այս դեպքում բավական է միայն կարգավորել սննդակարգը։ Բայց սա լավագույն սցենարն է. քաղցր ուտելու ցանկությունը կարող է նշանակել նաև պաթոլոգիական վիճակ։ Դիսբակտերիոզ, աղիքային միկրոֆլորայի խախտում, նույնիսկ աղեստամոքսային տրակտում սնկերի որոշակի տեսակի տարածում՝ կանդիդոզ. այս վիճակներից յուրաքանչյուրի դեպքում օրգանիզմը շաքարավազ կպահանջի: Նույնիսկ եթե դուք ունեք քրոմի, վանադիումի կամ մագնեզիումի պակաս, ձեռա մոտ կարող է ցանկություն առաջանալ ուտել համեղ շոկոլադե սալիկ:
«Այս իրավիճակում անհրաժեշտ է դիմել բժշկի, լրացուցիչ հետազոտություն անցկացնել՝ ախտորոշումը պարզելու և հետագա մարտավարությունը որոշելու համար։ Եթե ժամանակին չդիմեք բժշկի, ապա միանգամայն հնարավոր է, որ զարգանան ավելի լուրջ հիվանդություններ՝ ինսուլինի նկատմամբ դիմադրություն, գիրություն, շաքարային դիաբետ և այլ վիճակներ, որոնք կհանգեցնեն կյանքի որակի վատթարացման»,- զգուշացրել է Տյուլպինան։
Իսկ աղի տենչն անպայման չէ, որ հղիության նշան է։ Ի դեպ, սա կարծրատիպ է՝ ապագա մայրիկը պարտադիր չէ, որ ցանկանա թթու վարունգ ուտել։ Իսկ եթե օրվա ընթացքում աղի ուտելիքներ ուտելու ձգտում եք ունենում, ապա հնարավոր է, որ օրվա ընթացքում չափից շատ աղ եք օգտագործում, և ձեր ընկալիչները բթացել են:
«Աղի սննդամթերքի ձգտումը կարող է առաջանալ նաև ջրազրկման ժամանակ։ Եթե մենք բավականաչափ ջուր չենք խմում, և մեր օրգանիզմն այդ ջրի կարիքն ունի իր կենսաքիմիական գործընթացներն ապահովելու համար, ապա այն կարող է պահանջել աղ, քանի որ աղը պահպանում է հեղուկը օրգանիզմում և թույլ չի տալիս, որ այն դուրս գա», – բացատրել է բժիշկը:
Աղի ուտելու ցանկությունն առաջանում է պաթոլոգիաների՝ առաջին հերթին՝ մակերիկամների հիվանդությունների ժամանակ։ Օրգանիզմում կորտիզոլի արտադրությունը նվազում է, և դա շատ լուրջ է:
«Աղի նկատմամբ ձգտման ավելացման դեպքում նույնպես հարկավոր է դիմել բժիշկի, ժամանակին լրացուցիչ հետազոտություն անցնել, կատարել ախտորոշում և որոշել ճիշտ մարտավարությունը», – խորհուրդ է տվել Տյուլպինան:
Բայց նաև չի կարելի ամբողջությամբ հրաժարվել աղից, դա կարող է շատ ավելի վնասել: Սակայն դա դժվար կլինի իրականացնել՝ մենք աղ ենք ստանում շատ մթերքներից, օրինակ՝ հացից։ Բայց ավելի լավ է հետևել այն աղի քանակությանը, որը մենք ավելացնում ենք ճաշատեսակին։ Առաջարկվող օրական չափաբաժինը չորսից հինգ գրամ է:
13:40 13.08.2025
Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
13:34 13.08.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...
13:22 13.08.2025
Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերըՀայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»: ...
13:12 13.08.2025
Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...
13:06 13.08.2025
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...