09:34 29.12.2021
2021 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 400-ով։ Դեկտեմբերի 17-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 2600 միլիարդատեր՝ մոտ 14 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Կանանց թվում 2021-ին ամենահարուստը ճանաչվել է Միրիամ Ադելսոնը՝ ազարտային խաղերի մագնատ Շելդոն Ադելսոնի այրին։ Նա ժառանգել է ամուսնու մասնաբաժինը Las Vegas Sands-ում, դա կազմում է նրա կապիտալի մեծ մասը, որը փորձագետները գնահատում են 27․1 մլրդ դոլար։
Նոր միլիարդատերերի մեծ մասը՝ մոտ 160-ը, Չինաստանից են։ Չինաստանին հաջորդում է ԱՄՆ-ը՝ 100 նորաթուխ միլիարդատերով։ Հնդկաստանն ու Գերմանիան յուրաքանչյուրն ունեն ավելի քան 20 նոր միլիարդատեր, Շվեդիան՝ 12։ Եվս 3 երկրում 2021-ին հայտնվել են առաջին միլիարդատերերը։
Նոր միլիարդատերերի ավելի քան կեսը հարստացել են երեք ինդուստրիաներից մեկի շնորհիվ (արդյունաբերական արտադրություն, տեխնոլոգիաներ, ֆինանսներ և ներդրումներ)։ Արդյունաբերական արտադրությունը եղել է դրանցից առավել շահութաբերը, հատկապես Չինաստանում։
22:26 13.05.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Երևանում 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի […] ...
22:17 13.05.2025
ՀՀ – Ֆինլանդիա, անվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ. ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հարցազրույցըԸնդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը: Եվ այդ կապակցությամբ «ԵՄ – Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու մարզերում: Վերջին տարիներին առավել ինտենսիվ են դարձել Եվրամիության և եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները: Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով՝ այդ թվում՝ քաղաքական հարաբերություններ, անվտանգություն, տնտեսություն: Այս ու այլ թեմաների անդրադարձել է Հայաստանում, […] ...
22:13 13.05.2025
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել այսօր տեղացած տեղատարափ անձրևից: «Հզոր ցիկլոնի հետևանքները: Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում»: ...
22:08 13.05.2025
Ինչո՞ւ է Կուրտուան հայհոյել Վինիսիուսին«Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայհոյել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորին: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բրազիլացին արագ խաղարկել է տուգանային հարվածը, սակայն սխալմամբ գնդակը փոխանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: ...
21:48 13.05.2025
Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվելՌուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով չեն ընդհատվում, սակայն «համակարգում» տերմինը կիրառելի չէ Ստամբուլում բանակցությունների նախապատրաստման դեպքում։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ամերիկացիները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը։ Կապը չի ընդհատվում։ Բայց սա այն տերմինը չէ (համակարգում – նշում է ՏԱՍՍ-ը), որը կիրառելի է այս դեպքում», – ասել է նա՝ պատասխանելով […] ...