2018 թ հունվարի տվյալներով Հայաստանում կա 4598 հաշմանդամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

2018 թ հունվարի տվյալներով Հայաստանում կա 4598 հաշմանդամ

13:29 13.02.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը 2018թ. հունվարի ընթացքում իրականացրել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն: Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հաշմանդամություն կարգավիճակ է տրվել 2464 (82,8%) անձի:

Ըստ հրապարակված տվյալների՝ առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 639 անձ, որից հաշմանդամություն է  կարգավիճակ է տրվել 519 (81,2%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 120-ը (18,8%): Որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության 37 (5,8%) թերթիկի ժամկետները: Հաշմանդամ չճանաչված անձինք այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման: Այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:

Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածներն ըստ հաշմանդամության խմբերի`

I – խումբ` 34 (6,5%),

II – խումբ` 112 (21,6%)

III – խումբ` 317 (61,1%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 56 (10,8%) անձի: 

 

Վերափորձաքննությունն իրականացվել է 2337 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 1945 անձի (83,2%)հաշմանդամ չեն ճանաչվել 392-ը, (16,8%): 

Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչվածներն ըստ խմբերի՝

– խումբ` 48 (2,5%)

II  –  խումբ` 284 (14,6%)

III  – խումբ` 1.503 (77,3%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 110 (5,6%) անձի: 

 

89 անձ բողոքարկման դիմում են ներկայացրել ԲՍՓ գործակալություն և վերադասության կարգով վերափորձաքննվել են, որի արդյունքում տարածքային մարմինների կողմից կայացված փորձաքննական որոշումները չեն փոխվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

00:02 05.05.2024

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

Բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլիի խոսքով՝ տարեց մարդիկ կարող են ամբողջ տարին վիտամին D-ի հավելումներ ընդունել։ Այս նյութն օգնում է կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը և դեմենցիան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բժիշկը բացատրել է, որ տաք և արևոտ կլիմայական պայմաններում ապրելիս անհրաժեշտ է վիտամին D-ի հավելումների մշտական ​​ընդունում։ Ճիշտ սնուցումը ևս օգնում է օրգանիզմում պահպանել […] ...

Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ

23:12 04.05.2024

Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ

Բոստոնի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ապնոէն (քնած մարդու մոտ շնչառության պարբերական կանգ) կարող է առաջացնել ուշադրության և հիշողության վատթարացում՝ գիշերային հանգստի որակի նվազման պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի (AAN) կայքում։ Հետազոտությանը մասնակցել է 4257 մարդ։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ՝ պատասխանելով իրենց քնի որակի, ինչպես նաև հիշողության և մտածողության հետ կապված […] ...

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

22:35 03.05.2024

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […] ...

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

22:23 03.05.2024

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […] ...

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

21:16 03.05.2024

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

Սննդային հիմնական սովորությունները ձևավորվում են մանկության տարիներին՝ ծնողների օրինակով։ Եթե ​​ծնողները գեր են, ապա մեծ հավանականություն կա, որ նրանց երեխաները նույնպես գեր կլինեն: Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան-խորհրդատու, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Քրիստինա Վոյտը։ Դիետոլոգի կարծիքով՝ հում սննդի դիետան և բուսակերությունը սարսափելի չեն, եթե աղեստամոքսային տրակտն առողջ է, և եթե մարդը բավարար քանակությամբ սպիտակուցներ, […] ...

BACK_TO_TOP