12:09 07.01.2022
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է Ազգային գվարդիայի 216 զինծառայող, նրանք բոլորը բուժում են ստանում հիվանդանոցներում: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է զորամիավորման մամուլի ծառայությունը։
Ազգային գվարդիայի զինծառայողները, իրավապահ մարմինների հետ միասին, ներգրավված են եղել անվտանգության ու օրինականության ապահովման գործում երկրի բոլոր քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։ Ղազախստանի Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել հանրապետության հարավում՝ Կիզիլորդայում և Տալդիկորգանում երկու գվարդիականի զոհվելու մասին։
«Մի շարք շրջկենտրոններում, Ալմաթի և Շիմքենդ քաղաքներում կարգուկանոնը պահպանելու ընթացքում խուլիգանական ամբոխի հետ առերեսվելու հետևանքով տուժել է Ազգային գվարդիայի 216 զինծառայող։ Ներկայումս նրանք բոլորը տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով, գլխի բաց վնասվածքներով, ոսկորների կոտրվածքներով և այլ վնասվածքներով գտնվում են քաղաքային հիվանդանոցներում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզաբանվում է, որ պայմանագրային երկու գվարդիական հրազենային վնասվածքներ է ստացել, իսկ հինգ ժամկետային զինծառայող ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպաների մեծ մասը ստացել է տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ։
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին։ Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ Մինչև հունվարի 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել։
Հունվարի 5-ի առավոտյան երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արձակել է կառավարությունը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Ղազախստանի նախագահը երկրում կատարվողն անվանել է արտաքին ագրեսիա և դիմել ՀԱՊԿ-ի գործընկերներին։ ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։
13:22 13.08.2025
Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը13:12 13.08.2025
Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...
13:06 13.08.2025
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...