20:27 13.02.2022
Բժիշկներն անվանել են մի շարք մթերքներ, որոնք մարդիկ հաճախ օգտագործում են միմյանց հետ համատեղ, սակայն դրանք անհամատեղելի են և մեծ վնաս են հասցնում առողջությանը, փոխանցում է Лента պարբերականը։
Ամենատարածված սննդի համակցություններից մեկը, որը շատերն ընտրում են նախաճաշին, սպիտակ ալյուրից թխված սննդամթերքն ու մուրաբաներն են: Սպիտակ հացը, ինչպես ջեմը, պարունակում է պարզ ածխաջրեր, որոնք առաջացնում են արյան շաքարի և ինսուլինի մակարդակի կտրուկ տատանումներ։ Սա, իր հերթին, հանգեցնում է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացման, ասել են բժիշկները:
Հաճախ գարեջրի սիրահարները նախընտրում են բուրգեր օգտագործել որպես խորտիկ, ինչը խստորեն խորհուրդ չի տրվում։ Այս համադրությունը զգալիորեն դանդաղեցնում է մարսողությունը և նյութափոխանակությունը, քանի որ օրգանիզմը նախ զբաղվում է ալկոհոլը քայքայելով, հետո միայն ճարպը, որը կուտակվում է որովայնի և ազդրերի հատվածում:
Կարմիր գինու հետ օգտագործելիս ոսպը խանգարում է բուսական երկաթի կլանմանը։
Նրանք, ովքեր փորձում են սթափվել խմելուց հետո և սուրճ են խմում, նույնպես մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը։ Կոֆեինը միայն թուլացնում է ալկոհոլի հանգստացնող հատկությունը, ինչպես նաև հատուկ ազդեցություն է գործում ուղեղի աշխատանքի վրա։
Եվ վերջապես, խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ կաթով թեյ խմելուց։ Պարզվում է, որ կաթի ավելացումը չեղարկում է սև թեյի հակաբորբոքային ազդեցությունը, իսկ թեյում առկա կոֆեինը խանգարում է կաթում պարունակվող կալցիումի յուրացմանը։
12:42 18.06.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...
12:32 18.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...