10:33 17.01.2022
Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը և երկրորդ անգամ չեղարկել է նրա վիզան։ «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոնը հեռացել է Ավստրալիայից և չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը, հաղորդում է CNN-ը: Նա մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղից, հավանաբար, կմեկնի Սերբիա։
Բանն այն է, որ Ջոկովիչը պատվաստված չէ, իսկ պատվաստումը պարտադիր է մրցաշարի բոլոր մասնակիցների համար։
Ջոկովիչը հայտնել է, որ չափազանց հիասթափված է որոշման առնչությամբ և անհարմար է զգում, որ վերջին շաբաթների ընթացքում ուշադրությունը կենտրոնացել է իր վրա։ Նա հույս է հայտնել, որ այժմ բոլորի ուշադրությունը կկենտրոնանա մրցաշարի վրա։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ թենիսիստի արտաքսման մասին որոշումը կօգնի ապահովել ավստրալիացիների անվտանգությունը։
Կորոնավիրուսի դեպքերի թիվն Ավստրալիայում աճում է։ Անցյալ շաբաթ Ավստրալիայում մինչև օրս հաստատված COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը, ընդ որում՝ դրանց կեսից ավելին գրանցվել է վերջին 2 շաբաթվա ընթացքում։
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...