12:37 18.01.2022
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2021 թվականի հունիսի մեկից, իր նշանակամումից ի վեր պետական նախարարության ենթակայության ոլորտների հիմնական գործունեությունը, արդյունքներն ու ծրագրերը: Դրանք հիմնականում վերաբերում են պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ընտանիքների օժանդակությանը:
Մասնավորապես, ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական օժանդակության ծրագրով 9300 հայտ է ստացվել, որից, հունվարի մեկի դրությամբ, 1349 հայտ բավարարվել է՝ ընդհանուր 6 մլրդ-ից ավելի դրամի չափով: Դրանից 2 մլրդ-ից ավելին կանխիկ գումար է, մնացածը՝ մուրհակի տեսքով, տեղեկացրել է պետնախարարը:
«Հաջորդ ծրագիրը բնակարանային ծրագիրն է զոհված, անհետ կորած, հաշմանդամ, անօթևան քաղաքացիների համար: Առաջիկա ամիսներին կկարողնանանք այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Քաղաքացիների հերթագրման հարցերն ենք լուծում՝ կարիքների գնահատման, բնակարանների տրամադրման, այդ թվում՝ գույքի ձեռքբերման: Այս խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն զբաղվելու է մնացած բոլոր շահառուների բնակարանային ապահովման հարցերով: Հիմա մեր առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է»,-նշել է Բեգլարյանը:
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվիՏ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...
12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...
12:07 22.08.2025
Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...
11:53 22.08.2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...