21:29 23.01.2022
Ռուսաստանում՝ Հյուսիսային Կովկասում հայտնաբերված հնագույն ոսկե և արծաթե ձողիկները կարող են լինել աշխարհի ամենահին պահպանված խմելու ձողիկները: Դրանք ստեղծվել են շուրջ 5500 տարի առաջ։ The Guardian պարբերականը հաղորդում է, որ բարակ պատերով 8 ձողիկներից յուրաքանչյուրն ունի ավելի քան մեկ մետր երկարություն և անցք ունեցող նեղ ծայր։ Դրանք հայտնաբերվել են մարդկային մնացորդներ պարունակող երեք խցերից ամենամեծում՝ հայտնաբերված 1897 թվականի ամռանը Մայկոպի մոտ գտնվող հողաթմբի պեղումների ժամանակ:
Ձողիկները, որոնք այժմ գտնվում են Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանում, թվագրվում են մ.թ.ա. չորրորդ հազարամյակով և պատրաստված են իրար միացված հատվածներից: Ձողիկներից չորսի վրա ամրացված են ոսկյա կամ արծաթյա ցլի արձանիկներ:
Փորձագետները նախկինում ենթադրում էին, որ այդ խողովակները, գուցե, կիրառում էին հուղարկավորության արարողության ժամանակ օգտագործվող հովանոցը պահելու համար, կամ որ դրանք գավազաններ էին: Սակայն Ռուսաստանում գտնվող մի խումբ մասնագետների կարծիքով՝ դրանք ձողիկներ էին, որոնք օգտագործվում էին ընդհանուր կաթսայից գարեջուր խմելու համար:
«Եթե դա այդպես է, ապա այս առարկաները ներկայացնում են երկար ձողիկների միջոցով խմելու ամենավաղ նյութական ապացույցները՝ մի սովորություն, որը տարածված է դարձել մ.թ.ա. երրորդ և երկրորդ հազարամյակների խնջույքների ժամանակ հին Մերձավոր Արևելքում», – գրում են հետազոտողները:
Հետազոտողներն ասում են, որ իրենց տեսությունը հիմնված է ապացույցների վրա։ Նրանք վկայակոչում են Իրանի և Իրաքի՝ մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներով թվագրվող կնիքների վրա առկա պատկերները, որոնցում մարդիկ խմում են ձողիկների միջոցով։ Բացի այդ, միջագետքյան արվեստում կան մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող պատկերներ, որոնցում մարդիկ ընդհանուր անոթից գարեջուր են խմում երկար ձողիկների միջոցով:
«Ձողիկների դիրքը մարմնի կողքին ընդգծում է ինչպես խնջույքի կարևորությունը թաղման ծեսում, այնպես էլ խնջույքը կազմակերպող անձի սոցիալական բարձր կարգավիճակը», – ասել է Վիկտոր Տրիֆոնովը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտության առաջին հեղինակը:
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ավգուստա Մաքմահոնը, ով ներգրավված չի եղել հետազոտության մեջ, ասել է, որ աշխատանքը շատ համոզիչ է:
«Այս խմելու ձողիկները բացահայտում են անցյալում միասին ուտելու և խմելու կարևորությունը՝ որպես սոցիալական կապեր հաստատելու հզոր միջոց՝ այսօրվա խնջույքների նման», – ասել է նա:
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...