Գիտնականները բացահայտել են COVID-19-ի ազդեցությունն իմունային համակարգի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Գիտնականները բացահայտել են COVID-19-ի ազդեցությունն իմունային համակարգի վրա

12:14 23.01.2022

Ավստրալիացի կենսաբաններն ուսումնասիրել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց իմունային համակարգի աշխատանքին մասնակցող գեների էքսպրեսիան։ Նրանք պարզել են, որ դրանք ավելի վատ են աշխատում երկարատև COVID-19-ի ախտանիշներով հիվանդների մոտ: Բացի այդ, նրանց արյան մեջ թրոմբոցիտների մակարդակն ավելի ցածր է, ինչն առաջացնում է քրոնիկ հոգնածություն։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակված են BMC Medicine ամսագրում։

Մասնագետները վեց ամսվա ընթացքում հետևել են կորոնավիրուսի սկզբնական՝ ուհանյան շտամով հիվանդացած և դրանից ապաքինված 20-80 տարեկան 69 մարդկանց արյան մեջ հազարավոր գեների էքպրեսիային: Նրանց շուրջ մեկ երրորդն ունեցել է հետքովիդյան համախտանիշի ախտանշաններ և այդ առնչությամբ դիմել է բժշկի։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ «երկարատև քովիդ» ունեցող բազմաթիվ մարդկանց մոտ գեների էքսպրեսիան տարբերվում է նրանցից, ովքեր տարել են COVID-19՝ առանց հետևանքների։

Առաջին հերթին նրանց մոտ ցածր է եղել թրոմբոցիտների մակարդակը՝ բջիջներ, որոնք նպաստում են արյան մակարդմանը և հյուսվածքների վերականգնմանը: Այս վիճակը, որը կոչվում է թրոմբոցիտոպենիա, հաճախ արտահայտվում է որպես քրոնիկական հոգնածություն:

Հետազոտության մասնակիցների մեծամասնության մոտ՝ ինչպես հետքովիդային համախտանիշով, այնպես էլ առանց դրա, հեղինակները նկատել են իմունային համակարգի աշխատանքի զգալի խախտում վարակվելուց հետո առնվազն 12 շաբաթվա ընթացքում: Իմունային համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է միայն 24 շաբաթ անց։ Ընդ որում, գիտնականները կապ չեն գտել վարակի ծանրության և իմունային համակարգի աշխատանքի խախտման աստիճանի միջև։ Իմունային ֆունկցիայի խանգարում եղել է նույնիսկ հիվանդությունը թեթև տարած մարդկանց մոտ:

Հեղինակները նշում են, որ հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են միայն վիրուսի սկզբնական շտամի վերաբերյալ տվյալները, ուստի դժվար է ասել, թե ինչպես են դելտա և օմիկրոն շտամներն ազդում իմունային համակարգի արձագանքի վրա: Գիտնականները երեք տարի շարունակելու են հետևել մասնակիցներին, որպեսզի փաստագրեն, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսին երկարաժամկետ հեռանկարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

19:00 12.08.2025

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

18:53 12.08.2025

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

18:48 12.08.2025

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

18:43 12.08.2025

Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖ

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

18:36 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...

SHANTNEWS

18:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP