10:43 24.01.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի, օդուժի և նավատորմի տեղակայման հարցը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հրապարակում է արել The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ խոսքը կարող է լինել «մի քանի հազար» զինվորականների մասին։ Աղբյուրները հստակեցրել են, որ զորքերի տեղակայման մասին որոշումը կարող է ընդունվել մեկ շաբաթվա ընթացքում։
Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնի պաշտոնյաները շաբաթ օրը Բայդենին ամերիկյան ուժերը ռուսական սահմաններին հնարավորինս մոտ տեղափոխելու մի քանի տարբերակ են ներկայացրել։ Այդ տարբերակներից մեկի շրջանակներում պաշտպանական գերատեսչության փորձագետներն առաջարկում են 1000-ից մինչև 5000 զինվորականի ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ՝ տարածաշրջանում լարվածության սրման դեպքում նրանց թվաքանակի ավելացման հնարավորությամբ:
Նշենք, որ Կիև է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը՝ 80 տոննա սպառազինություն։ Օրերս ԱՄՆ-ն Ուկրաինա էր ուղարկել 200 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակը՝ 91 տոննա մահաբեր զենքով։
Վերջերս Արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...