15:50 27.01.2022
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պատասխանում չի հայտարարել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը մերժելու մասին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նախօրեին Վաշինգտոնն ու Բրյուսելը գրավոր պատասխան էին հանձնել Մոսկվայի առաջարկներին։
«Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա։ Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անթույլատրելիության և հարվածային զենքերի տեղակայման վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,- ասել է նախարարը։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը միտումնավոր անտեսում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, երբ մի պետության խաղաղ գոյությանը չի կարելի հասնել մյուս պետության համար սպառնալիք ստեղծելով։
Լավրովը հավելել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել կենտրոնանալ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հարցում Վաշինգտոնի խորամանկ դիրքորոշման հստակեցման վրա։
«Եթե 1990-ականների մասին մեզ բացատրություն տվեցին, որ ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ գրավոր պարտավորություններ չկային, ապա այժմ մենք ունենք այդ գրավոր պարտավորությունները: Դրանք մեկ անգամ չէ, որ հաստատվել են ԵԱՀԿ-ում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա:
Լավրովը նաև անընդունելի է անվանել ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում ընդունված պարտավորությունները Վաշինգտոնը դիտարկում է «ինչպես ճաշացանկ, որից նրանք ընտրում են այն, ինչ իրենց համար համեղ է»։
Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին Վաշինգտոնի պատասխանը Մոսկվան դիտարկելու է ՆԱՏՕ-ի արձագանքի հետ միաժամանակ։
Լավրովը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի պատասխանի բովանդակությունը շուտով հայտնի կդառնա հանրությանը, քանի որ նրանք դա համաձայնեցրել են ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցների և Ուկրաինայի հետ։ Իսկ թե ինչպես Մոսկվան կարձագանքի Վաշինգտոնի գործողություններին, ըստ Լավրովի, կորոշի անձամբ Վլադիմիր Պուտինը։
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...