Հարկային վարչարարության թիրախ են ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Հարկային վարչարարության թիրախ են ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները. ՊԵԿ

15:11 25.07.2018

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ հանրային կապերի բաժինը:

ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների հետ իրազեկման և տեղեկացման գործիքակազմի կիրառմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են տարվում, որոնք հիմնականում առնչվում են կանխիկ գործարքների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու, աշխատողներներին սահմանված կարգով գրանցելու և գործարքների կատարումը սահմանված կարգով փաստա¬թղթավորման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը:

Այնուամենայնիվ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանը անհիմն միջամտելուն, կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը հետևյալ կոնտակտային տվյալներով.

1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,
2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

19:40 21.07.2025

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

Թուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

19:30 21.07.2025

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

19:20 21.07.2025

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Բուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...

BACK_TO_TOP