13:22 14.02.2022
Ալբանիան և Սերբիան, Խորվաթիայից, Սլովենիայից, Հյուսիսային Մակեդոնիայից և Չեռնոգորիայից հետո, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան կամ մտածել դրա մասին: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները։
«Արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմաններին իրավիճակի զարգացմանը։ Հաշվի առնելով իրավիճակի սրման սպառնալիքը՝ խորհուրդ ենք տալիս չմեկնել Ուկրաինա և Ալբանիայի քաղաքացիներին կոչ ենք անում հնարավորինս շուտ լքել Ուկրաինան»,- հայտնել է Ալբանիայի դիվանագիտական գերատեսչությունը։
Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը մի փոքր ավելի մեղմ է արտահայտվել։
«Արտաքին գործերի նախարարությունը այժմ Ուկրաինայում գտնվող Սերբիայի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս դիտարկել այդ երկրի տարածքը ժամանակավորապես լքելու հնարավորությունը: Մենք խորհուրդ ենք տալիս Սերբիայի քաղաքացիներին, որոնք ծրագրում են ուղևորություններ Ուկրաինա, դիտարկել իրենց ուղևորությունը հետաձգելու հարցը»,- հայտնել են Սերբիայի ԱԳՆ-ից։
Ավելի վաղ իրենց քաղաքացիներին Ուկրաինայից հեռանալու խորհուրդ են տվել Խորվաթիան և Սլովենիան։ Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն, բացի իրենց քաղաքացիներին Ուկրաինայից հեռանալու կոչ անելուց, նաև հորդորել է այնտեղ գտնվող քաղաքացիներին կապվել դեսպանատան հետ և թողնել իրենց տվյալները։ Չեռնոգորիան նույնպես իր քաղաքացիներին հորդորել է դիտարկել Ուկրաինայից հեռանալու հարցը։
12:32 18.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:32 18.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...