17:52 25.07.2018
Գյումրեցի նկարիչ Արտակ Թադևոսյանը, որը հայտնի է զինամթերքը զարդերի վերածելու իր ուրույն ձեռագրով, հերթական աշխատանքի համար որպես հումք օգտագործել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած փամփուշտի պարկուճը: Այն արվեստանոց հասել է Ակնայի (նախկին Աղդամ) դիրքերից: Ժամկետային զինծառայող Ռազմիկ Մկրտչյանն այդ փամփուշտով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն է կանխել: Արվեստագետը պարկուճը վերածել է խաչի տեսքով կրծքազարդի։
Սրանով արվեստագետը ոչ թե հերոսացնում է հակառակորդին ոչնչացրած զինվորին, այլ խաղաղության կոչ հղում: Նկարիչը մեկ բանում համոզված է՝ ցանկացած ռազմական հակամարտություն ունի իր խաղաղ լուծումը և դրանում նաև արվեստագետները կարող են իրենց ներդրումն ունենալ։
«Ամիսներ առաջ Ֆրանսիայում դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի երկու տարբեր խրամատներում պայքարող երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի արվեստագետներն էին ցուցադրվել մեկ հարկի տակ։ Պատկերացրեք՝ մի 50 տարի անց կամ մոտ ժամանակներս մենք կարողանանք ցուցադրվել ադրբեջանցի կամ թուրք արվեստագետների հետ։ Ես՝ որպես արվեստագետ, պատրաստ եմ, որովհետև մեր կողմը խաղաղություն է քարոզում»,- SHANTNEWS.AM-ին տված հարցազրույցում ասել է Արտակ Թադևոսյանը։
Ադրբեջանցիների հետ մշակութային երկխոսություն սկսելու նախաձեռնությամբ է հանդես գալիս «Ռուսաստանի հայ կանանց միությունը»: Այս մասին հայտնել է միության անդամ Իրինա Կարապետյանը։ Խաղաղության ցուցահանդեսը Արտակի համար անհատական է լինելու:
Իսկ առաջինը, որին Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսի մասնակցության հրավեր են ուղարկելու, Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն են լինելու:
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...
19:12 21.07.2025
Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներինՓոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։ ...
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...