20:16 25.07.2018
ԵՊԲՀ-ում նախատեսված միջոցառումը կսկսվի ուշացումով։ Բուհի շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում են տալիս։ Այդ առիթով գիտական խորհրդի նիստ է հրավիրված, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի շրջանավարտները 1001-ն են, նրանցից 45-ը բուհն ավարտում է կարմիր դիպլոմով, 24-ը ռազմական բժիշկ է: Միջոցառումը, նախորդ տարվանից սկսած, անցկացվում է Երևանի ամենահին՝ Հերացի 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի բակում։
Օտարերկրացի ուսանողների դեկան Աննա Սարգսյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ այս տարի բուհն ավարտում են օտարերկրացի 1800 ուսանողներից 217-ը: Բուհում ուսանող օտարերկրացիները 26 երկրներից են, նրանք հիմնականում Հնդկաստանի քաղաքացիներ են, շրջանավարտներ կան Շրի Լանկայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Իրանից, Իրաքից, Սիրիայից: Ես կարծում եմ՝ և՛ որակ ունենք, և՛ կա հետաքրքրություն բժշկագիտական գիտելիքներ ստանալ ՀՀ-ում: Մեր շրջանավարտը կարողանում է հաստատել իր դիպլոմը արտերկրում և աշխատել այնտեղ որպես բժիշկ:
ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառու Արմինե Ալեքսանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Հիպոկրատի երդումն իրականում պարզապես գեղեցիկ ավանդույթ է, առանց դրա ոչինչ չի փոխվում: Ապագա բժշկուհին երդման տեքստի մեջ միայն մի կետի հետ համաձայն չէ՝ չի կարելի իրականացնել էֆթանազիա, կարծում է՝ դա մարդու իրավունքն է:
Շրջանավարտներից Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ ևս Հիպոկրատի երդումը նախ՝ հնագույն բժշկական ավանդույթների պահպանում է և շարունակություն, երկրորդ հերթին՝ պարտավորեցնող մի բան:
Երդման տեքստին նա որևէ գնահատական չտվեց, նշեց, որ իր անձնական կարծիքը մեծ նշանակություն չունի: Հարցին՝ ինչո՞վ է տարբերվում այս երդումը զինվորականից, նա պատասխանեց, որ զինվորական երդումը տալիս ես ազգին, իսկ բժշկականը՝ անկախ ազգությունից, մարդկությանը, անգամ` եթե թշնամիդ լինի:
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...
19:12 21.07.2025
Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներինՓոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։ ...
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...