20:09 25.07.2018
Վարչապետն այսօր ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ճիշտ համարեց ադրբեջանական բանակի ագրեսիվ վարքագծին համարժեք քայլեր ձեռնարկելու վերաբերյալ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունները։ Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ այլևս միայն Ադրբեջանը չի որոշելու, թե երբ և որտեղ սրի իրավիճակը։
«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել, և կարծում եմ, որ նաև պաշտպանության նախարարի աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունը անհրաժեշտության դեպքում ապահովելը»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը մանրամասնեց, որ Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու Ադրբեջանի դիրքորոշմանը։ Հայկական կողմը հավատում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը, սակայն Ադրբեջանի ներկա դիրքորոշումը թույլ չի տալիս հասնել դրան։
«Խաղաղ, բանակցային կարգավորման համար անհրաժեշտ է բանակցային մթնոլորտ։ Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է ընդհանրապես խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,– նշեց Փաշինյանը։
Ճշտող հարցին՝ նշանակո՞ւմ է սա հայկական կողմից հարձակողական դիրքի ստանձնում, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ, սա միայն իրավիճակին համարժեք լինելու դիրքորոշում է։
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...