Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված Վարդանն ուզում է լավ բժիշկ դառնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված Վարդանն ուզում է լավ բժիշկ դառնալ

20:36 25.07.2018

Ապրիլյան պատերազմի օրերին թշնամու արկակոծությունից վիրավորված դպրոցականը՝ 13-ամյա Վարդան Անդրեասյանը, Երևանում է: Նա այստեղ է առողջական որոշ խնդիրների պատճառով. պատերազմի օրերին վերապրած վախի պատճառով Վարդանը դժվարանում է խոսել, և որոշ ժամանակ է՝ այցելում է լոգոպեդի:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բուժումը տևել է մոտ երկու ամիս:

«Ես գիտեմ, որ ապաքինվելու եմ, հավատացել եմ: Հիմա ութերորդ դասարան եմ փոխադրվել»,- ասաց նա:

Վարդանը հիշեցրեց՝ վիրավորում էր ստացել աջ ոտքի ազդրային մասում, այժմ մի փոքր կաղում է, բայց վստահ է՝ դա էլ կանցնի:

«Եկել եմ, որ լոգոպեդի մոտ գնամ, չեմ կարողանում լավ խոսեմ, վախից է առաջացել: Լոգոպեդն ինձ օգնում է»,- նշեց Վարդանը:

13-ամյա տղան նաև նպատակ ունի դառնալ լավ բժիշկ, արդեն որոշել է նաև նեղ մասնագիտացումը՝ ոսկրաբան է դառնալու: Նա անկեղծորեն խոստովանեց՝ այս մասնագիտությունն ընտրել է Ապրիլյան պատերազմից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

19:40 21.07.2025

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

Թուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

19:30 21.07.2025

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

19:20 21.07.2025

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Բուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...

BACK_TO_TOP