Գերմանիան ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Գերմանիան ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից

12:56 22.02.2022

Գերմանիայի իշխանությունները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու որոշումից։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Անտյե Լենդերցը՝ ուկրաինական հարցերով Անվտանգության խորհրդի նիստում։

«Ես կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ չեղարկել այսօրվա (փետրվարի 21-ի) որոշումը և վերստին պարտավորվել կատարել Մինսկի պայմանավորվածությունները, ինչպես համաձայնեցված է Նորմանդական քառյակի կողմից»,- ասել է նա։

Լենդերցեն հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է հատի Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և «պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերն Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող շրջաններից»։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։ Այնուհետև նա ստորագրել է այդ հանրապետությունների անկախության ճանաչման մասին հրամանագրերը։ Դրանցում ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է դիվանագիտական կապեր հաստատել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների հետ, իսկ Պաշտպանության նախարարությանը՝ ապահովել այդ հանրապետություններում խաղաղության պահպանումը ռուսական զինված ուժերի կողմից։ Բացի այդ, Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ղեկավարների հետ կնքել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

10:17 10.08.2025

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 10.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

BACK_TO_TOP