Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը

11:23 18.02.2018

Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Նշվում է, որ արտգործնախարարները գոհունակությամբ շեշտելով, որ հայ-եգիպտական կապերը հիմնված են երկու ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա՝ կարևորել են հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի ձեռնարկումը։

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնան շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է Երևանում կայանալիք Ֆրանկորֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանի և Սամեհ Շուքրիի ուշադրության կենտրում են եղել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները:

Հայաստանի ԱԳ նախարարն իր պաշտոնակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

09:27 04.05.2024

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

ԱՄՆ-ը հույս ունի, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրականորեն կարձագանքի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման առաջարկին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում Մաքքեյնի ինստիտուտի անցկացրած ֆորումում։ «Հիմա ամենալավ բանը, որ կարող է պատահել, համաձայնության գալն է, որն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ը հրադադար ձեռք բերելու և […] ...

Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

08:35 04.05.2024

Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

Մայիս 3-ին, ժամը 23։45-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։ Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել են, ինչպես նաև փոխանցվել համապատասխան ծառայություններին։ ...

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

08:26 04.05.2024

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […] ...

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

08:19 04.05.2024

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

ՀՀ պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: ...

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

23:29 03.05.2024

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ՝ Կիևի իշխանություններին 50 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է ապահովել, որ G7-ի գագաթնաժողովում, որը կկայանա հունիսին  Իտալիայում, ստորագրվի աջակցության տրամադրման մասին համաձայնագիրը։ Ինչպես նշում է գործակալությունը, այս թեմայի շուրջ բանակցությունները բարդ են, և համաձայնագրի կնքումը կարող […] ...

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

21:53 03.05.2024

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

Իսրայելի անհայտ քաղաքացիները Հորդանան գետի արեւմտյան ափին ոչնչացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ավտոշարասյան բեռների մի մասը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել կեսօրին, մարդասիրական օգնությամբ բեռնատարներում սննդամթերք է եղել։ «Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի քաղաքացիները բեռնաթափել և ոչնչացրել են ավտոշարասյան որոշակի […] ...

BACK_TO_TOP