15:48 24.03.2022
Հյուսիսային Կորեան մարտի 24-ին մեկ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ։ Հաղորդվում է, որ արձակումն իրականացվել է ավելի բարձր անկյան տակ։ Հարավկորեացի զինվորականները ենթադրում են, որ հրթիռն արձակվել է «ուղղահայաց»։ Yonhap գործակալության փոխանցմամբ՝ խոսքը կարող է գնալ ԿԺԴՀ-ի «Հվանսոն-17» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մասին։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության վերջին տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի ենթադրյալ հրթիռն ընկել է տեղական ժամանակով ժամը 15.44-ին Ճապոնիայի Հոկայդո պրեֆեկտուրայի Օսիմա թերակղզուց 150 կիլոմետր դեպի արևմուտք։ Ճապոնացի զինվորականների գնահատմամբ՝ ենթադրաբար ԿԺԴՀ-ի կողմից արձակված բալիստիկ հրթիռը օդում է գտնվել 71 րոպե՝ անցնելով 1100 կմ տարածություն և հասնելով ավելի, քան 6000 կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության, ինչը զգալիորեն գերազանցում է «Հվանսոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բնութագրերը, որը փորձարկվել էր 2017-ին։
Սա այս տարի Հյուսիսային Կորեայի կողմից 12-րդ հրթիռային փորձարկումն է։ Իսկ վերջին 4 տարվա ընթացքում սա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումն է։
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման՝ Հարավային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է մի շարք բալիստիկ և թևավոր հրթիռներ։
«Այն, որ Հյուսիսային Կորեան մերժել է միջազգային հանրության երկխոսության առաջարկը և դիմել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման, լուրջ սադրանք է մեր բանակի և ամերիկյան-հարավկորեական դաշինքի նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք դա», – հայտարարել են Հարավային Կորեայի զինվորականները։
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:27 07.08.2025
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […] ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...