19:57 24.03.2022
Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար այսօր Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի և Եվրոպական միության երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովներին մասնակցության համար Բրյուսել է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։
ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովից հետո դաշինքի գլխավոր քարտուղարը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
«Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավարները համաձայնել են, որ կշարունակեն հետագա ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային։ Ղեկավարները հաստատել են 4 նոր մարտական խմբերի տեղակայումը Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։ Դրանք կգումարվեն Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա 4 մարտական խմբերին, և մենք կունենանք ՆԱՏՕ-ի 8 բազմազգ մարտական խմբեր՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո գրավոր հայտարարություն է արել նաև Ջո Բայդենը։ Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ Հյուսիսատլանտյան դաշինքը լրացուցիչ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ կտրամադրի Ուկրաինային։
22:55 02.05.2025
Al Masirah. ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան: ...
22:42 02.05.2025
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...
22:09 02.05.2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...