11:16 10.04.2022
Այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի կողմից 1991 թ․ ապրիլի 10-ին կազմակերպված դաժան հաշվեհարդարի 30-րդ տարելիցն է։ Կոտորածի արդյունքում շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 30 կին, ենթարկվել է կտտանքների և գազանաբար սպանվել, մի քանի տասնյակը՝ գլխավորապես կանայք և երեխաներ, գերևարվել է, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է։
Մարաղայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ․ նպատակը տարածքի գրավումն ու այնտեղ ապրող մարդկանց ոչնչացումն էր։ Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Մարաղայի ջարդը, որը ծրագրվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից նաև որպես ահաբեկման ակտ, ի ցույց դրեց Բաքվի ցեղասպան ծրագրերն Արցախի ամբողջ բնակչության նկատմամբ։
Այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերի՝ Մարաղայում պատերազմական հանցագործություններ կատարած ստորաբաժանումների հրամանատար Շահին Տագիևն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, ևս մեկ անգամ փաստում է, որ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը ադրբեջանական զորքի առջև դրված գլխավոր խնդիրներից էր։ Ադրբեջանական իշխանությունների այդ քայլը վերահաստատեց, որ նրանք են կրում Մարաղայում իրականացված միջազգային հակաիրավական գործողությունների ողջ պատասխանատվությունը։
Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածը ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 30 տարի կանոնավոր կերպով վարվող ցեղասպան քաղաքականության մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչև 2020 թ․ 44-օրյա զինված ագրեսիայի ընթացքում իրագործված պատերազմական հանցագործություններ։
Միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը։
17:16 06.05.2025
Վարչապետն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում: Վարչապետը Առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։ Ներկայում ավարտված և […] ...
17:12 06.05.2025
«Կամուրջ» հանրային սննդի կետը գործում է օրենսդրության պահանջի կոպիտ խախտմամբ, այն կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության. ՍԱՏՄՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով: Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը կասեցվել է: Սակայն, քաղաքացիները կրկին […] ...
17:06 06.05.2025
«Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավարներըԼեհ անվանի մրցավար Շիմոն Մարցինյակը նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավար, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նրա օգնականները նույնպես Լեհաստանից են: Մրցավարի տեսաօգնականները նիդերլանդցի են՝ Դենիս Հիգլերը և Պոլ վան Բուկելը: Թիմերի միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում: ...
17:01 06.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ […] ...
16:54 06.05.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումըՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ: Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով […] ...
16:48 06.05.2025
Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն այս պահին ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզում բնակվող, մտավոր խնդիրներ ունեցող 18-ից 65 տարեկան 25 անձի։ Շրջայցին մասնակցել է նաև էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։Վերջիններս շրջել են կազմակերպության տարածքում, ծանոթացել հաստատության շահառուների զբաղվածության ապահովման հնարավորություններին, այցելել խմբասենյակներ։ Այցի […] ...