19:45 14.04.2022
Ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոյի սահմանումը կործանարար հետևանքների կհանգեցնի գերմանական արդյունաբերությանը, ասել է Covestro քիմիական կոնցեռնի գործադիր տնօրեն Մարկուս Շտայլեմանը։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
«Սա կարող է հանգեցնել ամբողջ արտադրական և մատակարարման շղթայի փլուզմանը, ինչը կվտանգի հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- ասել է նա։
Շտայլեմանը հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ հետևանքները դեռ պարզ չեն, սակայն գերմանական հասարակությունն արդեն մեծ վնաս է կրել։
Ավելի վաղ BASF քիմիական կոնցեռնի ղեկավար Մարտին Բրուդերմյուլերը նախազգուշացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում լուրջ ճգնաժամի ռիսկի մասին՝ ռուսական էներգակիրների խափանման դեպքում։
Գերմանիան, ինչպես և մյուս արևմտյան երկրները, բախվել են վառելիքի գների կտրուկ աճի Մոսկվայի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո։ Տուժել են հիմնականում ֆինանսական հատվածը և բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, սակայն մի շարք երկրների իշխանությունները հայտարարել են ռուսական էներգակիրներից հրաժարվելու մտադրության մասին։
14:00 01.06.2025
Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում էՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...
13:40 01.06.2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՀայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...
13:08 01.06.2025
«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել․ ...
12:48 01.06.2025
Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ ՄկրտչյանԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր […] ...
12:28 01.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։ ...