Ռուսաստանը վտարում է 34 ֆրանսիացի դիվանագետի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Ռուսաստանը վտարում է 34 ֆրանսիացի դիվանագետի

15:11 18.05.2022

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական ​​հաստատությունների 34 աշխատակիցների, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։

«Մայիսի 18-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին, ում խստորեն բողոքել են Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական ​​հաստատությունների 41 աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու ֆրանսիական իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ։ Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ի պատասխան՝ ՌԴ-ում ֆրանսիական դիվանագիտական ​​հաստատությունների 34 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է լքել Ռուսաստանի տարածքը՝ համապատասխան նոտան դեսպանին հանձնելու պահից երկու շաբաթվա ընթացքում` հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները

13:00 04.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները

Հիբրիդային հարձակումների համար  ՆԱՏՕ-ի մեղադրանքները Ռուսաստանին ապատեղեկատվություն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում մեղադրել է Ռուսաստանին անդամ երկրների դեմ հիբրիդային հարձակումների համար։ «Հյուսիսատլանտյան դաշինքը և առանձին անդամ երկրների ղեկավարությունն անում են այն, ինչ անում են լավագույնս՝ ապատեղեկատվություն, հակառուսական հիստերիայի մակարդակի բարձրացում, որպեսզի արդարացնեն Եվրոպայի […] ...

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

12:54 04.05.2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հիմա Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններն են իրականացվում Ռուսաստանի սահմանների մոտ։ ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», որը, ի դեպ, […] ...

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել

12:34 04.05.2024

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսե․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կիսվել տեսանյութով։ ...

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

12:27 04.05.2024

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, շաբաթ օրը գրել է Figaro թերթը։ «Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին, էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վրաերթի է ենթարկել հեծանվորդին Փարիզի վեցերորդ շրջանում։ Հեծանվորդը անցնելիս է եղել կարմիր լույսի տակով, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր […] ...

Կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է գրանցվել Բելգորոդի շրջանի գյուղերից մեկի վրա

11:42 04.05.2024

Կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է գրանցվել Բելգորոդի շրջանի գյուղերից մեկի վրա

Ուկրաինայի Զինված ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Բելգորոդի շրջանում գտնվող Վերգիլևկայի վրա, զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Բելգորոդի շրջանի Վերգիլևկա գյուղը հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից կամիկաձեի անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, զոհեր չկան»,- գրել է նա։ Գլադկովը հավելել է, որ հարձակման […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կմեկնի Կահիրե՝ Գազայի հարցով «համաձայնության հասնելու»

11:09 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կմեկնի Կահիրե՝ Գազայի հարցով «համաձայնության հասնելու»

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ իսրայելական կողմի հետ բանակցություններն ավարտելու մտադրությամբ։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը ուսումնասիրել է ստացված հրադադարի առաջարկը, դրական է արձագանքել դրան և մեկնում է Կահիրե՝ համաձայնության հասնելու համար», – […] ...

BACK_TO_TOP