Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել պատշաճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել պատշաճ

15:34 26.05.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի այս տարվա տնտեսական ցուցանիշներին: «Վիճակագրության կոմիտեն, ինչպես արդեն ասացի երեկ Ազգային ժողովում, հրապարակել է ապրիլ ամսվա վիճակագրական տվյալները, և պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ՝ այդ տվյալները գնահատում եմ լավատեսական: Ինչո՞ւ: Որովհետև այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Իսկ 4 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել:

Ուզում եմ արձանագրել մի քանի կարևոր ցուցանիշներ: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ՝ 9 տոկոս աճ: Առևտրի շրջանառության 8.6 տոկոս աճ ունենք նախորդ տարվա ապրիլի նկատմամբ, իսկ 4 ամիսներին՝ 7.8 տոկոսի աճ: Եվ այս առումով ուզում եմ կոնկրետացնել, որ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ՝ նախորդ տարվա համեմատ ունենք 574 մլրդ 697 մլն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն: Այսինքն՝ նախորդ տարվանը գումարած այսքան, ինչը կազմում է ավելի քան 1 մլրդ 200 մլն դոլար: Այսինքն՝ մեր առևտրային շրջանառությունն այդքանով աճել է: Իսկ ՀԴՄ-երով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 մլն հատով ավելի գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Եվ այս առումով, դա երևում է նաև վիճակագրության ցուցանիշներից: Ծառայությունների աճն ապրիլի նկատմամբ կազմել է 27.1 տոկոս, 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 23.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը, որը շատ կարևոր ցուցանիշ է, ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 5.8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 14.1 տոկոս: Շատ կարևոր եմ համարում արձանագրել արտահանման աճը. ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 19.8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Սա նույնպես չափազանց կարևոր ցուցանիշ է:

Ամփոփված է նաև առաջին եռամսյակի տնտեսական աճը: Առաջին եռամսյակի մեր տնտեսական աճը 8.6 տոկոս է, ինչը շատ լավ ցուցանիշ է: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ 2022 թվականի ապրիլի արդյունքներով մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձերի նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապրիլի արդյունքներով ունենք 664 736 աշխատատեղ, որը նախորդ բացարձակ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի, նկատմամբ ավելի է 5265-ով, 2021 թվականի ապրիլի նկատմամբ ավելի է 28 322-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ ավելի է 123 310 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է եկել լրացուցիչ նոր 123 310 աշխատատեղ: Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, աշխատավարձերի աճն է: Նախորդ տարվա ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 000 դրամ, իսկ 2018-ի ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 000 դրամ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրերս պետական բյուջեի, միջնաժամկետ ծախսերի ծրագրին նվիրված քննարկմանը, նշել է. «Առաջին անգամ քննարկեցինք որոշակի կոնկրետությամբ առաջին եռամսյակի ծախսային մասը և ցավով արձանագրեցինք, որ ծախսային մասն ամբողջությամբ չէ, որ կատարել ենք: Մոտավորապես՝ 28 մլրդ դրամով մեր նախատեսածից ավելի պակաս ծախս ենք կատարել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե այդ ամբողջ ծախսերը մենք առաջին եռամսյակում կատարեինք, հաստատ կունենայինք ոչ թե 8.6 տոկոս տնտեսական աճ, այլ կունենայինք շատ ավելին, գուցե թե 9.6 տոկոս, գուցե ավելին: Եվ սա ասում եմ հետևյալ տրամաբանությամբ՝ բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին խնդրում եմ, կոչ եմ անում և պահանջում եմ՝ ուշադիր հետևել բյուջեին որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Վատնում ասելով՝ մենք հասկանում ենք, որ պետական գանձարանից փողը տարանք և աննպատակ օգտագործեցինք, բայց ծախսի համար, պետական, հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը նույնպես վատնելու ձև է»:

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև միջոցի ծախսումը արդյունք ստանալու համար. «Փոխվարչապետին, որպես ծախսերի գծով պատասխանատուի, հանձնարարել եմ, որ առաջիկայում բոլոր թերակատարված կամ չկատարված տողերի հետ կապված հաշվետվություն պատրաստեն ըստ գերատեսչությունների: Այդ հաշվետվությունը ես կլսեմ, և համապատասխան հանձնարարականներ կտրվեն: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է ահա այս տնտեսական ցուցանիշների վրա, որոնք լավ են, նույնիսկ կներեք, շատ լավ են, բայց կարող էին շատ ավելի լավը լինել: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա և ակնկալում եմ, որ ծախսային հոդվածները նորմալ կկատարվեն»: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ եկամտային հոդվածների հետ կապված խնդիրներ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և կոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և կոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

08:51 19.07.2025

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

08:30 19.07.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP