15:43 26.05.2022
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Առաջարկվում է նաև համայնքներում վերացնել գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Նախատեսվում է, որ համայնքի գլխավոր ճարտարապետին վերապահված վարչական գործառույթները կիրականացնի համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մասնագիտական գործառույթները՝ աշխատակազմի մասնագետները և մասնագիտական խմբերը: Կկհստակեցվեն համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը, համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 2016 թ.-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 72 համայնք: Ըստ նախարարի, օրինագծով առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գրեթե բոլոր համայնքներում այդ գործընթացը պետք է իրականացվի. «Իհարկե կան որոշ բացառություններ, ասենք՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները: Բացառության մյուս պարագան կարող է լինել հետևյալը, երբ մենք տեսնենք, որ համայնքները խոշորացնելու դեպքում բնակչության թվի անհամաչափ մեծացում է տեղի ունենում: Այսինքն՝ միայն այս երկու դեպքում կարող ենք բացառություն անել: Մի շարք մարզերում, օրինակ՝ Տավուշի մարզում, ամբողջությամբ այս գործընթացն ավարտված է»:
Վարչապետը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ նաև քաղաքական շահարկումներ են տեղի ունենում: «Բացի տնտեսական արդյունավետությունից, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Սա շատ կարևոր հանգամանք է՝ ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել, ինչը նշանակում է, որ իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն, այսինքն՝ քաղաքացու անմիջական որոշման տիրույթ ավելի շատ հարցեր ենք պատվիրակում: Ես ուզում եմ այս քաղաքական փոփոխությունն էլ մենք գնահատենք. նախկինում քաղաքացին ընտրում էր հնարավորինս փոքր համայնքի ղեկավար, հետո ընտրում էր Ազգային ժողով, հետո ընտրում էր նախագահ: Հիմա մենք հակառակ պրոցեսն ենք անում, իշխանության որոշակի, ըստ էության, հսկիչ փաթեթն ավելի մոտեցնում ենք քաղաքացուն. ավագանի և քաղաքապետ՝ իր լիազորություններով, հաջորդը՝ խորհրդարանական ընտրություններ, պատգամավորներ: Այսինքն՝ իշխանության և քաղաքացու կապն օրգանապես ավելի ուժեղ է դառնում, և սա շատ կարևոր հանգամանք է, և ուրախ եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մենք դարձրել ենք համամասնական: Այսինքն՝ այստեղ էլ ենք քաղաքական հարթակ ստեղծել, որպեսզի քաղաքացին, որպես քաղաքական ինստիտուտ, ավելի մեծ լծակներ ունենա և հետագայում իր կայացրած որոշումը տեղում գնահատելու ավելի մեծ հնարավորություն ունենա: Եվ սա շատ կարևոր պրոցես է, և պետք է այս պրոցեսը հետևողականորեն առաջ տանենք ամբողջ հանրապետությունում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, ոչ հաջորդ փուլով նախատեսվում է կառավարության կողմից իրականացվող տարածքային քաղաքականության մոդելի փոփոխություն, անդրադարձ կլինի մարզպետարաններին և մարզերի կառուցվածքներին:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական ճգնաժամերին դիմակայելու և սոցիալական ռիսկերի կառավարման, աղքատության կանխարգելման քաղաքականությանը: Սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:
Հավանություն է տրվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ: Դրա համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգը, ինչն էլ հնարավորություն կընձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...
08:30 19.07.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհըՀուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...