15:47 26.05.2022
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է 8,260.0 հազար դրամի չափով վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեում՝ Շիրակի մարզի Աշոցք տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: «Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը կառուցվել է 1892թ.-ին Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հանդիսանում է հիմնական կապող ճանապարհ հարևան Սեպասարի գյուղի հետ և ներկայումս գտնվում է վթարային վիճակում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 59,110.3 հազար դրամ կուղղվի Լոռու Բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը: Ըստ հիմնավորման՝ Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման որոշ աշխատանքներ իրականացվել են դեռևս 2012-2013թթ.: Լոռու Բերդ ամրոցի պարսպի հարավ-արևմտյան հատվածի վերականգնման համար ներկայումս մշակվում են գիտանախագծային փաստաթղթեր: Գումարը հատկացվում է պարսպի վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ կատարելու նպատակով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող 403.4 քմ մակերեսով շինությունը նախատեսվում է վերակառուցել՝ ավելացնելով մակերեսը մոտ 700.0 քմ-ով: Վերակառուցված տարածքը նախատեսվում է օգտագործել որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաև ստեղծագործական և վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ:
Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում կստեղծվի «Աղձք» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոց: Դրա ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ըստ հիմնավորման, արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական և տեղական նշանակության հուշարձաններ։ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև, արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...
08:30 19.07.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհըՀուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...