15:50 26.05.2022
Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծման համար պետական աջակցության ապահովման համար ֆինանսական միջոցների հատկացումն է: Ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում։ Ըստ հիմնավորման՝ ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ է ներկրվել 15500 տոննա պարարտանյութ, որից շուրջ 10000 տոննա պարարտանյութը եղել է գյուղատնտեսական նշանակության և համաձայն մատակարարներից ստացված տվյալների շուրջ 9000 տոննա արդեն իսկ բաժանվել է տնտեսավարողներին: Գործընթացը շարունակվում է։ Այդ նպատակի համար հատկացվել է 972.0 մլն ՀՀ դրամ՝ 5400 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար, և ներկայումս անհրաժեշտ է ևս 990.0 մլն ՀՀ դրամ՝ 5500 տոննայի համար։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը նպաստելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրում կատարել լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ իջեցնել ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամ՝ կարևորելով ծրագրի շրջանակում նախատեսված ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը։ Առաջարկվում է փոխհատուցել փաստացի կատարված կապիտալ ներդրումների 40 տոկոսը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը։ Փոխհատուցման գործընթացը 5 փուլի փոխարեն իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլի համար տրամադրել փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ երկրորդ փուլի համար՝ հաջորդ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի 80 տոկոսն ապահովելուց հետո տրամադրել փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը։ Ներառվել են նաև ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ներդրված հիմնական միջոցները չօտարելու, ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) շահառուի կողմից 3 տարի տարեկան պարբերականությամբ էկոնոմիկայի նախարարությանը հաշվետվություն ներկայացնելու և նախարարության կողմից մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ դրույթներ։
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և կոչ կոմպետենտ10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և կոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...
08:30 19.07.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհըՀուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...