15:57 26.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի զգալի մասի ձեռքբերումը դրական է գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Քերոբյանը նշեց, որ Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայի ամենաակտիվ ու ամենակայացած բորսաներից է:
«Իրենց փորձի ներդրումը հայկական կապիտալի շուկայում անգերագնահատելի է: Կարծում ենք, որ նրանց գալը մեծ օգուտ կտա մեր կապիտալի շուկայի զարգացմանը: Մենք արդեն տեսնում ենք մասնավոր ընկերությունների կողմից զգալի հետաքրքրություն կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքերով՝ մինչև 2018 թվականը Հայաստանում մատերի վրա կարելի էր հաշվել ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների, որոնք աշխատում են թափանցիկ և եկամտաբեր: Ընդունված բիզնես մոդելը մինչև հեղափոխությունը հարկերը խնայելու միջոցով եկամուտներ գեներացնելն էր: 2018-ից ընկերությունները, թափանցիկ աշխատելով, շահութաբեր աշխատելու լայն հնարավորություններ ունեն:
«Չեմ կարող ասել, որ ամբողջովին դարձել է թափանցիկ, բայց մենք տեսնում ենք, որ այն ընկերությունների քանակը, որոնք պատշաճ աուդիտ են անցնում, էապես մեծանում է: Դա հենց այն ընկերությունների բազան է, որոնք պետք է լինեն կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցները»,- ասաց նախարարը:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ:
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...
08:51 19.07.2025
Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...
08:30 19.07.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհըՀուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...