15:46 01.06.2022
Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարան) արագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ՍԱ դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ «Նորավանք» ՍԱ չի բավարարում 3 տարվա կանոնին և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար։
ՀՖՖ Արտոնագրման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տրամադրել է մեկնաբանություն, որը պարզաբանում է հարցի ողջ էությունը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում 3-տարվա կանոնը
Համաձայն ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 12-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրին հավակնելու համար արտոնագրման գործընթացի մեկնարկի դրությամբ արտոնագրման թեկնածուի՝ ազգային ասոցիացիային անդամագրությունը կամ անուղղակի/ուղղակի պայմանագրային հարաբերությունները (եթե այդպիսիք առկա են) պետք է ունենան առնվազն երեք շարունակական տարվա վաղեմություն։ Միաժամանակ ՈՒԵՖԱ-ն սահմանում է նշված կանոնի բացառության սկզբունք, որի շնորհման իրավունքը պատկանում է միայն ՈՒԵՖԱ-ին և միայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված դեպքերում։
Անկախ ամեն ինչից՝ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում հաղթելուց հետո ակումբը ցանկություն հայտնեց դիմել 3 տարվա բացառության կանոնին, հետևաբար, ՀՖՖ Արտոնագրման բաժինը քննության առավ ակումբի կողմից ներկայացված ֆինանսական չափանիշի փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ «Նորավանք» ՍԱ արտոնագրային փաթեթը և հատկապես ֆինանսական փաստաթղթերը ամբողջովին բավարարում էին ՈՒԵՖԱ-ի արտոնագրի համար սահմանված պահանջներին, սակայն ՀՖՖ-ն իրավասություն չուներ տրամադրելու արտոնագիր, քանի որ կար 3-տարվա կանոնի խոչընդոտը։
ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման բաժինը տեղեկացվել է ստեղծված իրավիճակի մասին, և վերջիններս խորհուրդ են տվել դիմել բացառության եզրափակիչում հաղթանակից հետո։
Մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել «Նորավանք» ՍԱ՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը պատրաստվում է դիմել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնին (Club financial control body – CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն։
Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը մերժեց «Նորավանք» ՍԱ դիմումը, իսկ ակումբը որոշեց Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը։
Պետք է շեշտել, որ չնայած Ակումբների արտոնագրման 2022/2023թթ․ մրցաշրջանի մեկնարկի պահին՝ 2021թ․ դեկտեմբերին, երբ ակումբների կողմից ընդունվել են արտոնագրման դիմումները, արդեն իսկ պարզ էր, որ Նորավանք ՍԱ-ն չի բավարարում ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված 3-տարվա կանոնին, և, հետևաբար, չէր կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու և հանդես գալ 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում, ՀՖՖ Արտոնագրման բաժինն իր կողմից արել է ամեն ինչ և ակումբին տրամադրել համապարփակ աջակցություն ողջ գործընթացի ընթացքում։
Այսպիսով, CAS-ի կողմից որոշման արդյունքում, Եվրոպական ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ակումբները՝
Փյունիկ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ
Արարատ-Արմենիա ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Ալաշկերտ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
Արարատ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...