2021թ. բոլոր հարկատեսակների գծով գրանցվել է եկամուտների աճ. Ռուստամ Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

2021թ. բոլոր հարկատեսակների գծով գրանցվել է եկամուտների աճ. Ռուստամ Բադասյան

16:36 01.06.2022

2021 թ. հնարավոր է եղել ապահովել պետական բյուջեի եկամուտները` չնայած կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ ռազմական գործողությունների հետեւանքներին: Այս մասին բարձրաձայնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 1-ի ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ, տեղեկացնում է ԱԺ կայքը։

Զեկուցողի խոսքով` հաշվետու տարում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22,7 տոկոս, որը 0,2 տոկոսով գերազանցել է 2021 թ. համար սպասվող ցուցանիշը: Կառույցի նախագահի տեղեկացմամբ` բոլոր հարկատեսակների գծով գրանցվել է եկամուտների աճ` բացառությամբ ակցիզային հարկի` պայմանավորված ծխախոտ արտադրող որոշ տնտեսվարողների շրջանում արտադրանքի ծավալների կրճատումով: Նշվել է, որ եկամուտների ցուցանիշների վրա բացասական ազդեցություն է ունեցել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի եւ ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը: Այն կազմել է 180, 2 մլրդ դրամ:

Ըստ Ռուստամ Բադասյանի` 2021 թ. ԱԱՀ-ի գծով վերադարձվել է 146,7 մլրդ դրամ, եկամտային հարկի գծով` 32,6 մլրդ դրամ:

«Հաշվետու ժամանակահատվածում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին եւ համավարկառուներին է վերադարձվել 22,7 մլրդ դրամ եկամտային հարկ. այն նախորդ տարվա համեմատ աճել է 70,4 տոկոսով»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Զեկուցողն անդրադարձել է կոմիտեի կողմից ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացված վարչարարությանը: Մասնավորապես, իրականացվել են էլեկտրոնային համակարգերի եւ ենթակառուցվածքների արդիականացման, հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման եւ մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներ:

2021 թ. ներդրվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր համակարգ: Պետական բյուջեի եկամուտների ապահովման գործում հարկ վճարողների դերը հատկանշելու նպատակով օրենքով սահմանվել է հարկ վճարողի օրը, ներդրվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ, ինչպես նաեւ մաքսային վճարների եւ մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների էլեկտրոնային եղանակով վճարային համակարգ:

Համալիր հարկային ստուգումների մասով որդեգրվել է ստուգումների քանակը հնարավորինս կրճատելու եւ դրանք ավելի ռիսկային ոլորտներ ուղղելու ռազմավարությունը: «1156 համալիր հարկային ստուգումների արդյունքում 2021 թ. արձանագրվել է 28,3 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP