16:50 01.06.2022
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավորող և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների, Պետական եկամուտների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների տարեկան կատարողականները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի, բնական պաշարների ոլորտների նախորդ տարվա կատարողականը:
Նախարարի տեղեկացմամբ` 2021 թ. նախարարությանը 22 ծրագրի և 16 միջոցառման համար հատկացվել է 243 մլրդ դրամ` նախատեսված 257 մլրդ դրամի փոխարեն: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս:
Գնել Սանոսյանի խոսքերով` հաշվետու տարում տրանսպորտի ոլորտին 3 ծրագրի 34 միջոցառման համար հատկացվել է 61,9 մլրդ դրամ: Ջրային տնտեսության ոլորտին` 28,2 մլրդ դրամ` 5 ծրագրի 38 միջոցառման համար, իսկ էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտին` 41,8 մլրդ դրամ` 3 ծրագրի 13 միջոցառման համար: Երեք ոլորտին միասին հատկացվել է 132 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 93,7 տոկոս?:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի 2021 թ. իրականացրած ծրագրերն ու բյուջետային հատկացումները:
Տարեսկզբին նախարարությանը հատկացված բյուջեն եղել է 32 մլրդ 319 մլն 738 դրամ, տարվա ընթացքում այն ճշգրտվել է և ավելացել մինչև 45 մլրդ 698 մլն 731 դրամ: Վահան Քերոբյանի խոսքերով` կատարողականը կազմել է 95 տոկոս: Էկոնոմիայի նախարարությունը նախատեսված գործողություններն էապես գերակատարել է:
Տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվել է 7 ծրագիր, 29 միջոցառում, տնտեսական զարգացման ոլորտում` 6 ծրագիր, 25 միջոցառում, զբոսաշրջության ոլորտում իրականացվել է 1 ծրագիր:
Անդրադառնալով արտահանման ծավալներին` նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի 20 տոկոսով աճ է արձանագրվել:
Վահան Քերոբյանի խոսքով` ՀՆԱ-ի ընդհանուր աճին նպաստել են առևտուրն ու ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը:
Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի` 2021 թ. կոմիտեին հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 6,8 մլրդ դրամ կամ 94 տոկոս: Կապիտալ ծախսերը 6,8 մլրդ դրամից կազմել են 6,2 մլրդ դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 653 մլն դրամ:
Կոմիտեի պատասխանատվությամբ 2021 թ. ընթացքում կատարվել է պետական բյուջեի 2 ծրագիր:
Կադաստրի կոմիտեի տարեկան ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 190 մլն դրամ, կատարողականը կազմել է 94,6 տոկոս:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ` կոմիտեն ունեցել է 1 ծրագիր և դրա շրջանակում իրականացրել է մի քանի միջոցառումներ, որոնցից ամենակարևորը եղել է Հանրապետության ամբողջ տարածքի օդային լուսանկարահանումը, որն ամբողջությամբ իրականացվել է:
Զեկուցողները պատասխանել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...