16:23 03.06.2022
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2021 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները տարածքային կառավարման, բնապահպանության, շրջական միջավայրի, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտներում:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու իրականացրած միջոցառումները:
Այսպիսով, 2021 թ. շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր` 31 միջոցառմամբ: Փաստացի տրամադրվել է 7 մլրդ 213 մլն դրամ: Կատարողականը կազմել է 78,6 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 7,7 տոկոսով:
Էկոնոմիկայի նախարարությունն ունեցել է 14 ծրագիր` 71 միջոցառմամբ, տարեկան պլանը փաստացի կազմել է 43 մլրդ 390,5 մլն դրամ, կատարողականը` 94,9 տոկոս, նախորդ տարվա համեմատ 27,6 տոկոսով ավելի:
2021 թ. համայնքների բյուջեին հատկացվել է 115,5 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 6,8 տոկոսով, կատարողականը կազմել է 97,2 տոկոս:
Հաշվետու տարում մարզպետարաններին հատկացվել է 5 մլրդ 475,5 մլն դրամ, կատարողականը` 98,6 տոկոս:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ նախարարության ապարատի ու ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանությանը, այդ թվում` տեխնիկական կարողությունների ընդլայնմանն ուղղված ընդհանուր հատկացումը 2021 թ. կազմել է 1 մլրդ 57,3 մլն դրամ: Համակարգի 9 ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 3 մլրդ 115,3 դրամ, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում իրականացնող 6 ՊՈԱԿ-ին 1 մլրդ 27 մլն դրամ, որը հիմնականում ուղղվել է պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը և պահպանման ծախսերին:
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...