16:57 03.06.2022
2021 թ. նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Դրանց իրականացման համար կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:
111 մլրդ 731 մլն դրամի շրջանակում իրականացվել են տարածքային կառավարման ոլորտին՝ ներառյալ քաղաքային զարգացման հատվածին, միգրացիային, թափոններին ու պետական գույքին վերաբերող ծախսերը: Այստեղ կատարողականը կազմել է 95,5 տոկոս: Իրականացվել է 11 ծրագիր՝ 75 միջոցառումով: Ամենախոշորը եղել է «Տարածքային զարգացում» ծրագիրը: Այս ծրագրի կատարման համար նախատեսված է եղել հատկացնել 82 մլրդ 800 մլն, սակայն, ճշտված պլանով, հատկացվել է 82 մլրդ: Կատարողականը կազմել է 98 տոկոս:
Հաշվետու տարում ՏԻՄ-երին հատկացվել է 64 մլրդ 597 մլն դրամ դոտացիա: Մարզերին տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի համար ի սկզբանե նախատեսված է եղել հատկացնել 13 մլրդ 752 մլն դրամ, սակայն, ճշտված պլանով, հատկացվել է 12 մլրդ 310 մլն դրամ: «Պետական աջակցություն սահմանամերձ տարածքներին» ծրագրի իրականացման համար հատկացվել է 927 մլն դրամ: Կատարողականը կազմել է 90,6 տոկոս: Նախարարի խոսքերով՝ այստեղ թերկատարում չկա. բնակիչների սպառած գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծախսերն այդքան են կազմել: Նախարարը ներկայացրել է նաև մյուս ծրագրերի կատարողականները:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է մայրաքաղաքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները՝ նշելով, որ Երևանի փաստացի եկամուտը կազմել է 81 մլրդ 729 մլն դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 85 մլրդ 801 մլն դրամ: Կատարողականը կազմել է 95,3 տոկոս: Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի հարցին՝ քաղաքապետը հայտնել է, որ նախորդ տարի ձեռք է բերվել 8,6 մետրանոց 211 ավտոբուս: Հրաչյա Սարգսյանի խոսքերով՝ առաջիկայում դրանց թիվը կավելանա. 1 ամիս առաջ պայմանագիր է կնքվել 12 մետրանոց 87 ավտոբուս գնելու նպատակով:
Այնուհետև մարզերի պատասխանատուները ներկայացրել են մարզերում իրականացված ծրագրերի կատարողականները:
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
19:37 18.07.2025
Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչԼաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...