Տեսանյութ է հրապարակվել մոսկովյան այն տան շքամուտքից, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Տեսանյութ է հրապարակվել մոսկովյան այն տան շքամուտքից, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը

20:09 03.08.2018

«Մոսկվայի հետաքննիչները ուսումնասիրում են այն տան շքամուտքում տեղադրված տեսախցիկների նյութը, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կադրում երևում է, թե ինչպես է աղջիկներից մեկը դուրս գալիս աստիճանավանդակի մոտ, տրորում քիթն ու ձեռքերով բռնում դեմքը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 27-ին Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է:

Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ մյուսներն այդ ժամանակ բութ գործիքներով հարվածներ են հասցրել հոր գլխին, այնուհետ քույրերից մեկը վերցրել է դանակը կրտսեր քրոջ ձեռքից և  հարվածել Խաչատուրյանի սրտին: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է բնակարանի մուտքի մոտ՝ աստիճանների վրա:

Ի դեպ, տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղյակ են պահել հենց աղջիկները, որոնք հաջորդ օրը ձերբակալվել են: Նրանք 17, 18 և 19 տարեկան են: Քույրերն ընդունել են մեղքը և պատմել, որ տարիներ շարունակ հայրը իրենց հանգիստ չի տվել, և ինչպես նշված է ցուցմունքներում, «բարոյական տառապանքներ» է պատճառել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համար

10:46 14.05.2025

Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու համար։ «Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ։ Այսինքն՝ վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ», – ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:38 14.05.2025

Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

10:30 14.05.2025

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

10:23 14.05.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […] ...

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

10:19 14.05.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:10 14.05.2025

Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...

BACK_TO_TOP