Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի. ՀԷՑ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի. ՀԷՑ

19:56 03.08.2018

Սույն թվականի հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետևանքով նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄՎտ: Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի:

Ինչպես հայտնում են ՀԷՑ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից՝ վթարները հիմնականում ազդել են Երևանի «Արաբկիր» և «Կենտրոն» վարչական շրջանների էլեկտրամատակարարման ռեժիմների վրա, քանի որ վերջիններիս մալուխային տնտեսությունն առավել մաշված է, տարածքը՝ խիտ բնակեցված:

Օգոստոսի 3-ի դրությամբ վթարների վերացման աշխատանքներին ներգրավված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական ողջ անձնակազմը՝ վերանորոգող 10 բրիգադով և մալուխային էլեկտրալաբորատորիայով: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով:

Նշենք նաև, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն՝ էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումը վերականգնելու սահմանված ժամկետը խախտելու դեպքում ՀԷՑ-ն իր բաժանորդներին պարտավորվում է վճարել համապատասխան տուգանք:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակին են ուղղված ընկերության՝ 900 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նեդրումային հաստատված ծրագրերը, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով և կիրականացվեն մինչև 2028 թվականը: Ծրագրի գերակա նպատակն ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տևողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի և հուսալիության բարձրացում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

09:40 14.05.2025

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական ​​աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

09:35 14.05.2025

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

09:25 14.05.2025

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:20 14.05.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...

Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները

09:09 14.05.2025

Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները

Ֆրանսիան օգտագործել է իր բոլոր հնարավորությունները՝ իր պահուստներից Ուկրաինա սարքավորումներ և տեխնիկա տեղափոխելու համար և չի կարող ավելացնել մատակարարումները՝ առանց վտանգի ենթարկելու իր անվտանգությունը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք Ուկրաինային տվեցինք այն ամենը, ինչ ունեինք: Մենք նույնիսկ շատ ավելի արագ արտադրեցինք. սա նույն ռազմական տնտեսությունն է: Բայց դուք […] ...

BACK_TO_TOP