20:00 04.08.2018
Գյումրիում քանի՞ տնակ կա ու ինչպե՞ս ազատվել ժամանակավոր կացարաններից: Այս և մի շարք այլ հարցերի է «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում պատասխանել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երկու տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը 29 սոցիալական բնակարան է գնել ու հանձնել տնակներում ապրող գյումրեցիներին: Բնակիչներին հնարավորություն չի տրվում սեփականաշնորհել բնակարանները՝ վաճառքից խուսափելու ու հետագայում նորից ժամակավոր կացարանների բնակիչների թիվը չհամալրելու համար:
Մհեր Խաչատրյանը նշել է, որ արդեն 6 ամիս է՝ տնակների հաշվառում են իրականացնում Գյումրիի 93 տնակային հատվածներում: Ուսումնասիրություններն ավարտվել են, ինչի արդյունքում Գյումրիի քաղաքապետարանի ներկայացված 3529 տնակի փոխարեն հայտնաբերել է 2950 տնակ, որից 2375-ը բնակելի է:
«Գյումրիի քաղաքապետարանի ցուցակներում նշված էր 3529 տնակ, բայց պարզվեց՝ դրանցից 800-ը գոյություն չունեն, ապամոնտաժվել են տարբեր ժամանակահատվածներում, 300-ն էլ ցուցակներում չի եղել, արդյունքում ստացվում է 2950 տնակ ու ընդամենը 600-700-ն ունեն անօթևանության կարգավիճակ»,- ասել է Մհեր Խաչատրյանն ու ավելացրել, որ վերջին տարիներին 71 ընտանիք էլ ստացել է բնակարանի գնման վկայական, ինչ-ինչ պատճառներով չի կարողացել գումարն օգտագործել ու վերադարձրել է վկայականը:
Արդյունքում՝ գումարը հետ է գնացել պետական բյուջե, իսկ բնակիչը դուրս է մնացել անօթևանության ցուցակներից:
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...