20:51 04.08.2018
Հասցեն կա, տնակը գոյություն չունի կամ ընդհակառակը, այսինքն՝ տնակներում բնակվողները բնակարան ստանալուց հետո վաճառել են տնակները: Երբեմն նոր սեփականատերերն էլ գրանցվել են տվյալ հասցեներում ու ստացվում է այնպես, որ չեն կարողանում տարբերակել, թե ով ինչպես է հայտնվել տնակում և ում է հարկավոր փոխհատուցում տրամադրել: Այս մասին հայտարարել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Գյումրիում հայտնաբերվել են մի շարք տնակներ, որոնք գոյություն ունեն, նույնիսկ մարդիկ են այնտեղ բնակվում, բայց փաստաթղթերով ապամոնտաժված են:
«Դա անօրինական է, մենք դիմել ենք քաղաքապետարանին, մարզպետարանին, ներկայացրել եմ համապատասխան փաստաթղթեր, որ հարցին հետևողական լինեն, պարզեն, թե ինչու է այդպես ստացվել: Օրինակ՝ ես տրամադրել եմ 5 տնակային հասցեների ապամոնտաժման ակտերը, բայց վստահ եմ, որ ավելին են»,- ասել է Մհեր Խաչատրյանն ու հավելել, որ դրանց թիվը հասնում է մոտ 100-ի:
Փաստաթղթերի համալրումից հետո դրանք նույնպես կներկայացվեն քաղաքային ու մարզային իշխանություններին:
«Այս խնդիրն ավարտված է, այլևս տնակային հասցեներում գրանցումներ տեղի չեն ունենում, որովհետև քաղաքաշինության կոմիտեն ապրիլի 29-ին որոշում է ներկայացրել կառավարություն ու այն ընդունվել է, որը համալրում է 2002 թվականի ապրիլի 1-ին ընդունված 317 որոշումը, որ պետք է նոր հաշվառում իրականացվի ժամանակավոր կացարաններում, այդ թվում՝ նաև տնակային հասցեներում, ու այդ ժամանակահատվածում անձնագրային վարչությունում տնակային հասցեների գրանցում չի լինելու»,- ասել է Մհեր Խաչատրյանը:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...