12:56 21.07.2022
Կառավարությունն այսօրվ նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:
Նախագծով առաջարկվում է աջակցել գործազուրկին ձեռք բերել գործատուի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։
Ծրագիրը կիրականացվի աշխատաշուկայի պահանջարկի հաշվառմամբ, մասնավորապես, ծրագրի իրականացման պարտադիր պայման է թափուր աշխատատեղի առկայությունը և ծրագրի ավարտից հետո Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ գործատուն ներկայացնում է այդ աշխատատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։
Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին և առաջարկում իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ,
առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձառություն 3 ամիս տևողությամբ, կնքել աշխատանքային պայմանագիր՝ ստանալով միանվագ փոխհատուցում։
Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝
1) ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով.
2) կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ հիմքում ընդունելով ներկա պահին հաշվարկված զուտ մեդիան աշխատավարձի չափը, որը կազմում է շուրջ 140000 դրամ։
Սույն ծրագրին կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող այն գործատուն, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, քանի որ նշված մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է թափուր աշխատատեղերի համալրման հատուկ ընթացակարգ և նշված ընթացակարգով այն համալրել հնարավոր չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննակման ժամանակ նկատել է, որ պատերազմի մասնակիցները աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ են ունենում. պատճառը մասնագիտական որոշակի հմտությունների բացակայությունն է: Ըստ այդմ, նման որոշում ընդունելու անհրաժեշտություն է եղել:
«Մենք ուզում ենք իմանալ՝ զորացրվելուց հետո զինվորն ինչո՞վ է ուզում զբաղվել՝ ուզում է աշխատել, սովորել, գուցե ուսանող է, շարունակում է, ու երբ տեսնենք, որ նա ինչ-որ ձևով ունի կառավարության կարիքը, կուղեկցենք մինչև այն կետը, որտեղ էլ աջակցության կարիք չի ունենա: Շատ կարևոր ծրագիր է»,-ասել է Փաշինյանը:
17:54 07.05.2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. ՓաշինյանՀայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...
17:48 07.05.2025
Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցերՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզ՝ տեղում քննարկելու Իծաքար-Գանձաքար ճանապարհին՝ Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր։ Մասնագետների և գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրվել է նոր կառուցվելիք կամրջի նախատեսվող տեղադիրքը։ Անդրադարձ է եղել կամրջի նախագծային լուծումներին, կառուցման […] ...
17:42 07.05.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների բարեփոխումներըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները: Նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել […] ...
17:35 07.05.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Նախարարը հանդիպում է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-թմրաբան Գայանե Վարդազարյանին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալությունն է հայտնել այս տարիներին կատարված աշխատանքի համար, նշել, որ պետք է մնալ զարգացման ուղեծրում և որպես պետական բուժկենտրոն առաջ շարժվել զարգացման նոր տեսլականով: Նախարարը շրջել […] ...
17:28 07.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահներ, Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փող. 1,2 շենքերի ջրամատակարարումը։ Մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:23 07.05.2025
Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: ...