20:53 22.07.2022
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել են հրաժարական տալու իր մտադրության մասին, Կիևին Լոնդոնի շարունակական աջակցության երաշխիքները, ինչպես նաև Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ակտիվացումը։
«Մենք խոսեցինք Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորների վերապատրաստման և այլ տարբեր ռազմական համագործակցության մասին: Ես հավաստիացումներ ստացա, որ բրիտանական աջակցությունն Ուկրաինային մնում է ամուր և անվերապահ», – գրել է Զելենսկին Twitter-ում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նույնպես հաստատել է Միացյալ Թագավորության կողմից Ուկրաինայի շարունակական աջակցության քննարկումը, անկախ նրանից, թե ով կդառնա Ջոնսոնի իրավահաջորդը։
Ջոնսոնը Զելենսկու հետ զրույցում նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան աշխատում է ուկրաինական զորքերի պատրաստման ընդլայնման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ։
«Վարչապետն այսօր կեսօրին զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նա ընդգծել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու շարունակական հանձնառությունը և ասել, որ միանշանակ է վճռականությունը , անկախ նրանից, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը», – ասվում է Դաունինգ Սթրիթի հայտարարության մեջ:
Բացի դրանից, Ջոնսոնը «ողջունել է այսօրվա բազմակողմ համաձայնագրերի ստորագրման՝ արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները վերացնելու և Ռուսաստանից ուկրաինական հացահատիկի արտահանումը հեշտացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։
16:34 20.05.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...
16:27 20.05.2025
«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոնԼիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...
16:22 20.05.2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՆախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...
16:16 20.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին ՄուգարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում […] ...
16:11 20.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...
16:06 20.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով: Հանդիպման […] ...