18:05 23.07.2022
Անդրեյ Մելնիկի փոխարեն Գերմանիայում նոր դեսպան է նշանակվել ուկրաինացի դիվանագետ Ալեքսեյ Մակեևը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով գերմանական RTL հեռուստաալիքին։ Երկու շաբաթից պաշտոնական հաղորդագրությամբ ծանուցում կուղարկվի Գերմանիայի ԱԳ նախարարություն
Ալեքսեյ Մակեևը դիվանագիտական ոլորտում աշխատում է 1996 թվականից։ Տիրապետում է գերմաներենին և անգլերենին։ Բացի այդ, ինչպես հայտնի է, դիվանագետը նախկինում աշխատել է Բեռլինում և Բեռնում։
Հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել էր Գերմանիայում երկրի դեսպանին։ Պատճառը Siemens-ի հետ կապված տարաձայնությունն էր։ Գերմանիան ցանկանում է վերադարձնել տուրբինը ռուսական «Գազպրոմին»՝ վառելիքի տարանցումը վերականգնելու համար։ Մելնիկը պետք է վերադառնա Կիև։ Նա կդառնա Ուկրաինայի փոխարտգործնախարար։ Միաժամանակ սպասվում է, որ դիվանագետը Բեռլինը կլքի միայն աշնանը։
18:09 20.05.2025
ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ […] ...
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...
17:48 20.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին՝ ժամը 10:30-16:00-ն, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան): Ժամը 11:30-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-14:00-ն, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության […] ...
17:44 20.05.2025
Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրինՄայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...