12:23 20.08.2022
Ֆրանսիայի գինեգործներն այս տարի երաշտի և աննորմալ շոգի պատճառով կզրկվեն գինու որոշակի ծավալներից, սակայն այս տարին չի կարելի անվանել աղետալի. ֆրանսիացիներն առանց գինու չեն մնա, ՌԻԱ Նովոստիին ասել է Vignerons Engagés ֆրանսիական գինեգործների ասոցիացիայի զարգացման մենեջեր Ամելի Պետիտը:
«Բազմաթիվ կլիմայական գործոններ կան, որոնք ազդել են գինու արտադրության վրա 2022 թվականի սկզբից: Դրանք են, օրինակ, սառնամանիքներն ու կարկուտը, ամռանը՝ սաստի շոգն ու երաշտը»,- ասել Պետիտը։
Նրա խոսքով, երբ Ֆրանսիայում խաղողի այգիները սկսեցին կանաչել, խոնավությունը քիչ էր, իսկ աննորմալ շոգը նպաստեց խաղողի վազերի ջրի գոլորշիացմանը:
«Այս տարի մենք ակնկալում ենք 44 միլիոն հեկտոլիտր գինի, ինչը ավելին է, քան 2021-ին, քանի որ այն ժամանակ գարնանային ցրտահարությունները շատ շրջաններում հարվածեցին բերքին, բայց ավելի քիչ, քան մենք ակնկալում էինք, օրինակ՝ 50 միլիոն հեկտոլիտր, ինչպես եղավ 2020-ին»,-գործակալությանը հայտնել է գինեգործների ասոցիացիայի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է գինու տեսակներին, ապա, ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, բնակչությունը դրանցից ոչ մեկը չի կորցնի, պարզապես որոշ սորտեր կներկայացվեն ավելի փոքր ծավալներով։
Ֆրանսիայի գինեգործական շրջանները, որոնք ամենաշատն են տուժել երաշտի հետևանքով, եղել են Լուարը, Բուրգունդիան և Բորդոն (վերջին երկուսը նույնպես ավելի վաղ տուժել են ցրտահարությունից):
Ֆրանսիան այս ամառ արդեն մի քանի շոգ շրջան է ապրել, ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից: Բարձր ջերմաստիճանի հետևանքով առաջացած երաշտի պատճառով հուլիսին ողջ հանրապետությունում ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել։
15:19 16.05.2025
Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՌուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...
15:15 16.05.2025
Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողիՄայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:05 16.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...
14:57 16.05.2025
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...
14:50 16.05.2025
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...